×


Աննա Խաչատրյան

Աննա Խաչատրյան

Ապրիլի 7-ին երգչուհուն “տարան, տարան”:) Աննա Խաչատրյանին չեն փախցրել:): Երգչուհին ամուսնանալու, նշանվելու մասին դեռ չի խոսում. “Հետո կերեւա, հիմա ոչինչ չեմ կարող ասել”: “Տարան, տարան”-ը  նրա երգերից մեկի ու արդեն երրորդ ձայնասկավառակի անունն է: Ապրիլի 7-ին Աննա Խաչատրյանը Star City խանութ-սրահում կրկնակի տոն էր նշում: “Տարան, տարան”-ը երգչուհու նոր հաշվետվությունն է:):  Ձայնասկավառակում զետեղված է 10 երգ. հինգը հեղինակային են, մնացածը՝ ժողովրդական շարաններ: Anna Khachatryan “Շատ երկար տարիների աշխատանք է: Այդ ընթացքում իմ երկրորդ ձայնասկավառակը՝ “Դեպի վեր”-ը լույս տեսավ: Վերջապես բարեհաջող կերպով ավարտեցի նաեւ այս CD-իս աշխատանքները: Քանի որ “Տարան, տարան” դրեցինք անունը, որոշեցինք համահունչ նկար ընտրել, ու հարսի զգեստով եմ”,- ասաց Աննա Խաչատրյանը: “Տարան, տարան”-ի առթիվ Աննա Խաչատրյանին շնորհավորելու էին եկել երգչուհիներ Ռուզան Ավետիքյանը, Ալլա Լեւոնյանը, Լիլուն, Սոնա Շահգելդյանը, Հռիփսիմե Հակոբյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Ասոն, Կամո Սեյրանյանը… Lilu and Sona Shahgeldyan Աննա Խաչատրյանը Ռուզան Ավետիքյանի շատ լավ ընկերուհին է: Երգչուհին Աննային CD-ից բացի ուրիշ “տարան, տարան” է մաղթում:): “Ձայնասկավառակի վերնագրի հետ կապված, իրոք, մաղթում եմ նրան անձնական, կանացի երջանկություն: Այսօր ապրիլի 7-ն է, առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլոր կանանց. եղեք առողջ, երջանիկ, սիրված, ապրեք խաղաղ երկրում: Աննային էլ ամբողջ կյանքի ընթացքում բազում ձայնասկավառակներ եմ մաղթում եւ անսահման սեր”,- ասաց Ռուզան Ավետիքյանը: Ալլա Լեւոնյանն էլ շնորհավորեց կոլեգային: “Աննային շատ եմ սիրում, բարի աղջիկ է եւ հրաշալի երգչուհի: Ամեն քայլի համար ուրախանում եմ: Ձգտումով է, բայց  երբեմն խոչընդոտներ են լինում: Ցանկանում եմ, որ երգերի մեջ ճիշտ ընտրություն կատարի, իրեն էլ եմ ասել. ափսոս է, հրաշալի երգչուհի է”,- նշեց նա: Աննա Խաչատրյանն եւ Ալլա Լեւոնյանը Ալլան բոլոր ընկերների ձայնասկավառակներն ունի, բայց  չի լսում: “Այնքան ենք համերգներին իրար լսում… Հիմա ընդհանրապես երաժշտություն չեմ լսում, այս պահին ինձ լռություն է պետք: Գարունն եմ ըմբոշխնում: Սերոն էլ այսօրվա կապակցությամբ մեր սենյակը ամբողջությամբ յասամաններով է պատել:): Մինչեւ երեկո այլ անակնկալների եմ սպասում”,- ասաց Ալլա Լեւոնյանը: Աննա Խաչատրյանը կարծում է՝ իրեն եւ իր երկրպագուներին լավ նվեր է արել. “Ամեն ինչ լավ է, ընտիր: Ինքս ինձ նվիրած նվերից շատ գոհ եմ: Շատ ուրախ եմ, որ հենց այս օրն եմ նշում, ինձ հետ են կոլեգաներս, ընկերներս, այն մարդիկ, ովքեր ինձ հետ հավասար աշխատել են ձայնասկավառակի համար: Ստացվել է նվերս”:  “տարան, տարան” Շնորհանդեսից հետո երգչուհին “լիքը արարողություններ ունի”, օրը “շատ զգույշ է շարունակելու”:): Արարողություն ասելով՝ Աննա Խաչատրյանի հարսանիքը կամ նշանադրությունը չհասկանաք:): Bravo.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին: Տեքստը՝ Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին