×


“Apricote stone”-ի “մեղավորները”

“Apricote stone”-ի “մեղավորները”

Կարեն Կավալերյանն առաջին անգամ հայրենիքում է Այսօր “Mezzo” ակումբում կրկին “ծիրանի կորիզային” տրամադրություն էր:  Լրագրողների հարցերին էին պատասխանում երգի խոսքերի հեղինակ պոետ-երգահան Կարեն Կավալերյանը, երաժշտության հեղինակ Արմեն Մարտիրոսյանը,  “Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթի առաջին հաղթող Լիս Ասսիան եւ Եվա Ռիվասի պրոդյուսեր, “Արմենիա փրոդաքշն” պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Արտյոմ Դերվաեւը, ով Եվա Ռիվասի եկույթի ժամանակ նվագելու է կիթառի հատվածը: “Apricote stone”-ի “մեղավորները” Կարեն Կավալերյանը “Եվրատեսիլ”-ում հնչած արդեն 6 երգի հեղինակ է, այդ թվում “Եվրատեսիլ-2007”-ին Հայկոյի ներկայացրած “Any time you need”, 2006-ին Դիմա Բիլանի կատարմամբ հնչած “Never let you go” եւ 2008-ին Անի Լորակի “Shady Lady” երգերի: Նա ապրում է Մոսկվայում, հայերեն եւ անգլերեն լեզվով արդեն ավելի քան 700 երգերի հեղինակ է: Lys Assia and Karen Kavaleryan “Թեեւ առաջին անգամ եմ այստեղ, բայց այնպիսի զգացողություն ունեմ` ասես հայրենիքում եմ: Երգը ոգով եմ գրել, ինձնից մաս կա մեջը: Մի քանի տարի է` շրջանառվում էր գլխումս, արտահայտելու հարմար տեղ ու պահ էր պետք. ռուսի համար չէի կարող նման բառեր գրել: Եվան ինչ երգում է, իմ մայրն էլ է նույն բաներն ինձ ասել”,- խոստովանեց առաջին անգամ Հայաստանում գտնվող Կարեն Կավալերյանը: Երգահանն ասաց, որ երգը հասարակ անգլերենով է գրել, որ ավելի շատ մարդ հասկանա: “Apricote stone”-ում ծիրանափող` դուդուկ կա, կիթառ, դաշնամուրի հատվածն էլ նոր են ավելացրել: Երաժշտության հեղինակ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ երգի ընթացքում ընդամենը երեք վայրկյան հնչող դուդուկն այնքան է, որ կարող է “պայթեցնել” “Եվրատեսիլը”. “Թեթեւ հիշեցնում ենք, որ հայ ենք: Երգը նրա մասին է, որ մարդիկ պետք է վերադառնան իրենց ակունքներին”: Armen Martirosyan and Valeri Saharyan Եվա Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանն էլ նշեց, որ դուդուկ սիրում են սփյուռքահայերն էլ, արտասահմանցիներն էլ. “Չափի մեջ է, շատ չի հնչում, օձի թույնն էլ չափի մեջ բուժիչ է”: Պրոդյուսերին ուրախացնում է այն, որ երգը բավական դիտումներ է ունեցել ինտերնետում: Լիս Ասսիան թթի օղու երկրպագու է դարձել :) “Եվրատեսիլի” առաջին հաղթող Լիս Սսսիան հաղթանակից հետո ամեն տարի հետեւում է մրցույթին: Անցյալ տարի էլ Մոսկվայում հենց դահլիճից է դիտել շոուն. “Երբեք չէի մտածի, որ այսքան երկար կապրի “Եվրատեսիլը”: Ես չգիտեի հայերի ու Հայաստանի մասին: Մրցույթի միջոցով շատերը կճանաչեն”,- ասաց Լիս Ասսիան: Երգչուհին դոլմա եւ թթի օղի է փորձել.“Ֆանտաստիկ է”: Էջմիածին է այցելել, Փարաջանովի տուն-թանգարան, դեռ այլ թանգարաններ էլ պետք է հասցնի գնալ: “Հայերն էլ հիանալի ու ջերմ մարդիկ են: Ինձ տանն եմ զգում”,- ասաց Լիս Ասսիան: Եվա Ռիվասի համախոհներն ասացին, որ հաջող երգ, երգչուհի ու հաջողություն ունենք այս տարի: Իհարկե, եթե չհաղթեն, մյուս տարի էլ հայտ կներկայացնեն: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW