×


2012-ի “Armenian Street Dance” պարային մրցույթն ավարտվել է

100-ից ավելի պարող Հայաստանից, Իրանից եւ Վրաստանից մասնակցել է հուլիսի 10-ին Խուլուհամրերի մշակույթի պալատում տեղի ունեցած “Armenian Street Dance Contest 2012”-ի եզրափակչին:

“Armada Crew” խումբը


Այս մրցույթի ձեւաչափի, նպատակի եւ կազմակերպիչների ակնկալիքների մասին BRAVO.am-ն արդեն իսկ պատմել է: Եվ այսպես, պարողները մրցել են՝ հանդես գալով փոփինգ (poping), բրեյք(break) եւ հիփ-հոփ (hip-hop) ոճերում:

Արդյունքում, ժյուրին, որի կազմում եղել են նաեւ ներկայացուցիչներ Վրաստանից եւ Իրանից, առաջին տեղը շնորհել է “Hip Hop Life” թիմին, երկրորդը` “Butterfly Effects Crew”-ին, իսկ երրորդը՝ “Armada Crew”-ին: Նշենք, որ այս երեք խումբն էլ ներկայացրել է Հայաստանը: 

“Armenian Street Dance Contest 2012”-ի մասնակիցները


“Armenian Street Dance”-ի կազմակերպիչներից Ռուբեն Թարզյանը նշել է, որ մրցույթն ամենամյա դարձնելու նպատակ ունեն: 

Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի/BRAVO.am/
Լուսանկարները` CityLife-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW