×


“Առնո”

“Առնոյի բախտից ունենաք”

Կայացավ “Առնո” միջազգային մրցույթի գալա-համերգը Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ “Առնո” էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա-համերգը: Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Չինաստանից եւ Լատվիայից 20 երիտասարդ մրցութային փուլերում երգել են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Գալա-համերգին որոշվեցին լավագույնները: “Առնո” էստրադային երգի մրցույթ Երեկոն վարեցին Արմինկան եւ Արտյոմ Հակոբյանը, Զառա Կարապետյանն ու Կարեն Քոչարյանը: Գալա-համերգին ներկա էին “Առնո” էստրադային երգի միջազգային մրցույթի համանախագահներ Առնո Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը, ով Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի տնօրենն է, եւ ԽՍՀՄ ու Վրաստանի ժողովրդական արտիստ Նանի Բրեգվաձեն: Նանի Բրեգվաձեն “Առնո” էստրադային երգի մրցույթին Ելույթ ունեցան Հայաստանի վաստակավոր արտիստ Ռաիսա Մկրտչյանը, Սյուզան Մարգարյանը, Լեյլա Սարիբեկյանը, ինչպես նաև Սոնա Շահգելդյանը, Մհերը, Էրիկը և Վրաստանից ժամանած “Ջորջիա” դուետը: Արա Բաբաջանյանը հեղինակային երգ կատարեց` “Իմ ընկեր, Երեւան”: “Յուրաքանչյուրս էլ երազանք ունի, իմ երազանքն էր իրականացնել “Առնո” մրցույթը: Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսին է հիմա իմ հոգեվիճակը”,- ասաց Առնո Բաբաջանյանի որդին: “Ջորջիա” դուետը “Առնո” էստրադային երգի մրցույթին ԽՍՀՄ ու Վրաստանի ժողովրդական արտիստ Նանի Բրեգվաձեն էլ ելույթ ունեցավ. “Իմ թանկագին երեւանցիներ, շնորհակալ եմ, որ եկա այստեղ եւ երգեցի”: Միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Հովհաննիսյանը “Երեւանի սիրուն աղջիկ” երգի մեջ փոփոխություն էր կատարել: Նա “Երեւանի սիրուն տղա” երգեց` նվիրելով ամուսնուն` մրցույթի երաժշտական ղեկավար Թոմաս Մադաթովին: Չինուհի Ու Մեյը “Առնո” էստրադային երգի մրցույթին Նարեկ Մակարյանը` “Առնո” մրցույթի հաղթող “Առնո” էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում առաջին մրցանակին արժանացավ Նարեկ Մակարյանը: “Շնորհակալ եմ մորս, շնորհակալություն իմ կոնսերվատորիային, Առնոյի ստեղծագործությունները անմահ են”,- հուզվեց Նարեկը: “Առնո” էստրադային երգի մրցույթի հաղթող Նարեկ Մակարյան Նարեկ Մակարյանը սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, վոկալիստ է, կիթառ է նվագում: “Որոշեցի մասնակցել այս մրցույթին, որովհետեւ Առնո Բաբաջանյանի երգերը շատ եմ սիրում, հաճելի է երգել, կատարման համար պահանջվում է մեծ ջանք, եռանդ: Մասնակցությունը շատ կարեւոր է, բայց ինձ համար նաեւ հաղթանակն է շատ կարեւոր”,- Bravo.am-ի հետ անկեղծացել էր Նարեկը նախքան մրցույթի մեկնարկը: Երկրորդ մրցանակը իր հետ Թբիլիսի տարավ Վլադ Արամովը: Երկրոդ մրցութային փուլում եւ գալա-համերգին Վլադը կատարեց “Ջամայկա” երգը: Այն դարձել է երգչի այցեքարտը :) : Վլադ Արամովը Թբիլիսիից գրավեց 2-րդ տեղը Երրորդ մրցանակին արժանացան նույն միավորները վաստակած երեք մասնակից` Արամ Մուսաելյանը Արցախից, Ու Մեյը Չինաստանից, որ “լիովին հայ է դարձել ու նվիրվել Հայաստանին” :), եւ Հայաստանը ներկայացնող Տիգրանուհի Շահինյանը: Տիգրանուհի Շահինյան (3-րդ տեղ) Արա Բաբաջանյանի համակրանքին արժանացավ Ռուսաստանից ժամանած Հրաչյա Սաֆարյանը: Նա Առնո Բաբաջանյանի “Հարսանիք” ստեղծագործությունը կատարեց: Առնո Բաբաջանյանի որդին հույս ունի, որ “Առնո” մրցույթը ամենամյա կդառնա: “Եթե երգիչը կարողանում է Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները կատարել, ուրեմն արժեքավոր երգիչ է: Իսկապես, շատ դժվար է նրա երգերը երգելը. լավ վոկալային տվյալներ պետք է ունենալ, մյուս կողմից էլ պետք է հասկանալ` ինչ ես երգում: Ցանկանում եմ Առնոյի բախտից, ստեղծագործական հաջողություններից ունենան”, - ասաց Արա Բաբաջանյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW