×


Աստղային «վինետկաներ»

Աստղային «վինետկաներ»

Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը «Շրջանավարտներ». այս բառը գրված է դպրոցն ավարտած յուրաքանչյուր մարդու «վինետկայի» վրա: Հաճախ ենք լսում, որ մարդիկ բողոքում են դրանցից` մասնավորապես իրենց լուսանկարներից: Երեւի հենց սա էր պատճառը, որ մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ հրաժարվեցին ներկայացնել իրենց «վինետկաները»: Բայց նրանց մեջ կային մարդիկ, ովքեր ոչ միայն տրամադրեցին, այլեւ հիշեցին անցած տարիներն ու նույնիսկ սիրած ու չսիրած ուսուցիչներին: Այս նյութն առիթ դարձավ, որպեսզի շատերը գտնեն իրենց վաղուց մոռացված «վինետկաները», եւ հիշողությունների գիրկն ընկնեն: Հրաչուհի Ութմազյան. Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, 2002-2003 ուս. տարի Հրաչուհի Ութմազյան - Ինչպիսի՞ն էին ձեր տարիների «վինետկաները»: - Երբեւէ չեմ իմացել, թե ինչ «վինետկաներ» կային: Այն ժամանակ ծնողական խորհուրդ ունեինք, որտեղ ներգրավված էին ամենաակտիվ ծնողները: Ես ու մայրս ակտիվներից չէինք, այդ պատճառով էլ չգիտեմ` ինչպիսի «վինետկաներ» կային: Ոչ դպրոցում, եւ ոչ էլ համալսարանում նման իրադարձություններին չեմ խառնվել, ինչ ասել են` խելոք արել եմ: «Վինետկայիս» մեջ մեր դասարանից ոչ բոլորը կան: Իմ մյուս ընկերների «վինետկաները» շատ հետաքրքիր են. նկարի տակ հեռախոսահամարն է գրված, մանկական լուսանկարն է դրված, իսկ մեզ մոտ պարզ, հասարակ «վինետկա» է ստացվել: - Այդ օրը լուսանկարվելուն հատո՞ւկ ես պատրաստվել: - Այո, պատրաստվել եմ, բայց, ի տարբերություն շատերի, մեծ երեւալու խնդիր չունեի: Շատ մեծ տխրությամբ եմ ավարտել դպրոցս, որովհետեւ այդ տարիներն իմ կյանքի ամենաքաղցր տարիներն են, ու միշտ եղել եմ մտերիմ ընկերներիս հետ: Հրաչուհի Ութմազյան - Ձեր ժամանակ ի՞նչ էիք հագնում: - Այդ օրվա առթիվ մայրիկս ինձ համար շատ գեղեցիկ «շորիկ» էր կարել: Ինձ այդ օրը բոլորը «Ջուլիետի» հետ էին համեմատում, ամեն ինչ շատ պարզ էր արված: Շատ քիչ շպար կար դեմքիս: Ես ուղղակի պարմանուհի էի, ով ավարտում էր դպրոցը: - Գո՞հ ես լուսանկարիցդ: - Այո, պարզապես մի քիչ գեր եմ, այսինքն` ինչպիսին որ եղել եմ: Վախեցա լուսանկարչից, քանի որ երբ լուսանկարիչը մեկ անգամ նկարում է, էլ ընտրելու հնարավորությություն չես ունենում: Առանձին նկարվել եմ ու տվել, որ տեղադրեն «վինետկայիս» մեջ: - Հաճա՞խ ես բացում «վինետկադ»: - Երբ որեւէ մեկը ցանկացել է տեսնել` ցույց եմ տվել: Բայց այնպես չի եղել, որ միայնակ բացեմ ու սկսեմ նայել: Իմ բոլոր հիշողությունները այստեղ են (ձեռքով ցույց է տալիս գլուխը): Ալբերտ. «Թիվ 5» Երեւանի թիվ 22 միջնակարգ դպրոց, 2002-2003 ուս. տարի Ալբերտը «Թիվ 5» խմբից - Ինչպի՞սին էին ձեր տարիների «վինետկաները»: - Հիշում եմ միայն, որ մեր տարիներին վատ «վինետկաներ» կային: Միշտ նկարները վատ էին ստացվում, ու առաջին էջի մեծ նկարը միշտ պոկվում էր (Ալբերտի «վինետկայի» նկարը նույնպես պոկված էր): Պարզապես օրինաչափություն է, որ բոլորը պետք է ունենան: Կարծում եմ` այդ ամենը արվում է զուտ հիշողության համար: - Այդ օրը լուսանկարվելուն հատո՞ւկ ես պատրաստվել: - Դպրոցում ընդհանրապես ոչ մի իրադարձության հատուկ չեմ պատրաստվել: Նման բաներին լուրջ չէի վերաբերվում, ու այդ պատճառով ուսուցիչները միշտ նախատում էին ինձ: Նույնիսկ չէի հիշում, որ այդ օրը «վինետկայի» համար պիտի նկարվեինք: Ալբերտ - Ձեր ժամանակ ի՞նչ էիք հագնում: - Քանի որ մոռացել էի, որ պետք է համապատասխան հագնվեինք, գնացել եմ տուն` բաճկոն հագնելու, իսկ փողկապս էլ չեմ հիշում, թե ումն էր: Բոլորս այդ նույն փողկապով ենք նկարվել: - Գո՞հ ես լուսանկարիցդ: - Չէ, շատ վատն է, չեմ սիրում: Պարզապես հիշողություն է, որ մնացել է դպրոցական տարիներից: Այժմ նման սանրվածք չէի ցանկանա ունենալ: - Հաճա՞խ ես բացում «վինետկադ»: - Ոչ, նույնիսկ կորցրել էի, հետո գտա: Առհասարակ նկար նայել չեմ սիրում, նյարդայնանում եմ: Տիգրան. «Թիվ 5» Երեւանի թիվ 62 միջնակարգ դպրոց, 2003-2004 ուս. Տարի Տիգրանը «Թիվ 5» խմբից - Ինչպիսի՞ն էին ձեր տարիների «վինետկաները»: - Անկեղծ ասած, նույնիսկ չգիտեմ: Երբեւէ չեմ հետաքրքրվել նման հարցերով: Բայց այսօր, երբ բացեցի «վինետկաս», տեսա, որ մեր «վինետկայում», բացի շրջանավարտների եւ ուսուցիչների նկարներից, շատ հետաքրքիր նկարներ կան: Օրինակ` «Առագաստ» սրճարանի լուսանկարը, որը չգիտեմ, թե ինչ կապ ունի մեր դասարանի կամ դպրոցի հետ: - Այդ օրը լուսանկարվելուն հատո՞ւկ ես պատրաստվել: - Չեմ հիշում, կարծես թե պատրաստվել էինք: Չէ, երեւի (ասաց մի փոքր մտածելուց հետո): - Ձեր ժամանակ ի՞նչ էիք հագնում: - Ասել էին, որ սպիտակ վերնաշապիկ եւ սեւ տաբատ հագնեինք: Քայց, քանի որ այդ ժամանակ ինձ արդեն հեռուստացույցով ցույց էին տալիս, ես մի քիչ լկստված էի, ուշացել էի ու չէի նկարվել: Մեր դպրոցի մոտ լուսանկարչատուն կար, որտեղ էլ նկարվեցի: Տիգրան - Գո՞հ ես լուսանկարիցդ: - Այո, սիրուն եմ դուրս եկել: Այն ժամանակ ավելի գեր էի, քան հիմա: Ժամանակին 104 կգ եմ եղել: - Հաճա՞խ ես բացում «վինետկադ»: - Միգուցե խաբեմ, եթե ասեմ, որ ավարտելուց հետո ընդհանրապես չեմ բացել այն: Երեւի 2006թ. մի թեթեւ նայել եմ: Գարիկ. «32 ատամ» Երեւանի թիվ 196 միջն. դպրոց, 2000-2001 ուս. Տարի Գարիկը «32 ատամ»-ից - Ինչպիսի՞ն էին ձեր տարիների «վինետկաները»: - Մեր ժամանակ մի քանի թերթերով «վինետկաներն» էին նորաձեւ: Քննարկում էինք, որ մերն էլ մի քանի էջով լինի, որպեսզի մեր նկարներն էլ ավելի մեծ չափսերով դնեին: - Այդ օրը լուսանկարվելուն հատո՞ւկ ես պատրաստվել: - Այո, ինչպես նկատեցիք` շատ կոկիկ եմ հագնված, դպրոցում այսպես չեմ հագնվել: Եթե ճիշտ եմ հիշում, բաճկոնը իմը չէ, որովհետեւ ես չունեի (ծիծաղում է): Կամ էլ «Վերջին զանգիս» բաճկոնն եմ հագել: Գարիկ - Ձեր ժամանակ ի՞նչ էիք հագնում: - Ասել էին, որ անպայման կոկիկ հագնվենք: Բայց, ինչպես արդեն ասացի, ես չէի հագել կամ էլ հագել էի :) - Գո՞հ ես լուսանկարիցդ: - Չգիտեմ, նայում եմ, ծիծաղս գալիս է: Հա, վատ չէ, իմ կարծիքով: Բա որ 8-րդ դասարանիս «վինետկան» տեսնեք` շատ կծիծաղեք: - Հաճա՞խ ես բացում «վինետկադ»: - Ոչ, ընդհանրապես չեմ բացել: Երբ ասացիք պետք է, իմ արխիվից գտա: Հ.Տ. Հայկո Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց, 2001-2002 ուս. տարի Հ.Տ. Հայկո - Ինչպի՞սին էին ձեր տարիների «վինետկաները»: - Չգիտեմ, ոչինչ չէինք որոշել: Էդ հարցերով աղջիկներն էին զբաղվում: Իսկ մենք` տղերքով, ավելի շատ ուզում էինք դպրոցը շուտ ավարտել: - Այդ օրվա լուսանկարվելուն հատո՞ւկ ես պատրաստվել: - Դե, նորմալ: Չեմ հիշում, որ հատուկ պատրաստված լինենք: - Ձեր ժամանակ ի՞նչ էիք հագնում: - Ով ինչ ուզում էր, էդ էլ հագնում էր: Ամեն ինչ ըստ նախասիրության ա արվել: Հատուկ չեն ասել, որ բոլորս նույն ձեւով պետք ա հագնվենք: Ինչքան հիշում եմ` կապույտ շալվար էի հագել: Հ.Տ. Հայկո - Գո՞հ ես լուսանկարիցդ: - Չէ, որովհետեւ լավը չի: Էդ նկարում սանրավածքս ավելի կարճ ա: Չեմ կարծում, թե որեւէ մեկը գոհ կլինի էդ տարիների լուսանկարներից: - Հաճա՞խ ես բացում «վինետկադ»: - Ավարտելուց հետո, սկզբի մի քանի տարիներին նայում էի, բայց հետո` չէ: Վերջին անգամ չեմ էլ հիշում` երբ եմ բացել: Իր լուսանկարից գոհ` Արեւիկ Իսաջանյան Նյութը եւ լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW