×


Աստղերը հանուն երեխաների

Աստղերը` երեխաներին

Մանկական քաղցկեղի դեմ պայքարին նվիրված համերգ Օրերս Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացավ մանկական քաղցկեղի դեմ պայքարին նվիրված բարեգործական համերգ` Ռազմիկ Ամյանի, Սոֆի Մխեյանի, Ալլա Լեւոնյանի, Սիլվա Հակոբյանի, «Թիվ 5» խմբի եւ հայկական էստրադայի այլ աստղերի մասնակցությամբ: Համերգը կազմակերպել էր «Քաղցկեղով երեխաների բարեկամներ» ՀԿ-ն` “ԺՊԻՏ” ակումբի հետ համատեղ: Alla Levonyan Նույն օրը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ  բարեգործական երեկո, որին ներկա էին գործարարներ, պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ: Միջոցառումը կազմակերպել էր «Քաղցկեղով երեխաների բարեկամներ» ՀԿ նախագահ, պրոֆեսոր Բադալյանը, ով ղեկավարում է Ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը: Բարեգործական երեկո “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում Երեկոյի նպատակն էր տեղեկացնել հասարակությանը մանկական քաղցկեղի մասին եւ միջոցներ հանգանակել բաժանմունքում բուժվող երեխաներին օգնելու համար: Տեղեկացնենք նաեւ, որ փետրվարի 15-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր: Լուսանկարները ` Mana Litta

Կարդալ ավելին

Quality Sign BW