Երգչուհին ուզում է երեխա ունենալ
Հայտնի երգչուհի Բեյոնսեն օրերս հայտնել է, որ ինքն ու ամուսինը` ռեփեր Jay Z-ին, հաստատապես ուզում են երեխա ունենալ: Հարցազրույցի ընթացքում երգչուհին ասել է, որ իրենք ցանկանում են երեխաներ եւ մեծ ընտանիք ունենալ, սակայն ոչ հիմա:
“Ես, իհարկե, ուզում եմ երեխա ունենալ, բայց իմ զարմիկի փորձից գիտեմ, որ դա ճակատագիր է: Հույսով եմ, որ երեխայի ծնունդը պարզապես տեղի կունենա, իր բնական հունով: Ես դեռ հանգստանալու ժամանակ չեմ ունեցել”,- ասաց երգչուհին:
Բեյոնսեն նաեւ հայտնել է, որ հույս ունի պահպանել իր հրապուրիչ կառուցվածքն որքան հնարավոր է երկար ժամանակ: “Ես միշտ էլ ասել եմ, որ չեմ ուզում շատ նիհար լինել”,- ասել է 28-ամյա աստղը:
“Ես սիրում եմ, երբ կնոջ կառուցվածքը կանացի է”,- նշել է նա:
Աղբյուրը` Allure ամսագիր


×
5,005






