×


Չարլզ Դարվին

Չարլզ Դարվին

Բնագետի ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես Մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ «Darwin Now» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Այն կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը` նվիրելով Դարվինի ծննդյան 200 եւ նրա «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատության 150-ամյակին: Ցուցահանդեսի  յուրաքանչյուր  պաստառ ներկայացնում է մի պատմություն Դարվինի, նրա բացահայտումների եւ տեսության մասին: «Darwin Now» Darwin Now-ն շրջիկ ցուցահանդես է, որը ցուցադրվում է աշխարհի ավելի քան 25 երկրներում, այն նախատեսված է թե մեծահասակների, թե երեխաների համար: Մարտի 22-ից ցուցահանդեսը կգործի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում: Բացման խոսքով հանդես եկավ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի «Darwin Now» ծրագրերի համակարգող Զառա Սոլախյանը: Նա նշեց, որ ցուցահանդեսը բացահայտում է Դարվինի աշխարհն ու նրա հարատեւ ժառանգությունը, ընդգծում նրա հիմնական գաղափարները, որոնք մինչ օրս հիմք են հանդիսանում կենսաբանության ու բժշկության ոլորտների բազմաթիվ ուսումնասիրությունների համար: Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի նյարդավիրաբուժական ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանը, ով իր շնորհակալական խոսքը հայտնեց Հայաստանում  Մեծ Բրիտանիայի դեսպան  Չարլզ Լոնսդեյլին եւ Բրիտանական խորհրդին նման միջոցառման համար. «Սրա շնորհիվ շատերը կճանաչեն Դարվինին»: Սուրեն Զոհրաբյանը աշխարհի յոթ հրաշալիքների կողքին ավելացրեց յոթ գիտնականների, որոնցից մեկը Դարվինն էր: :) Բնագետի ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես Իսկ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ Արսեն Գասպարյանը խոսեց   շարադրությունների մրցույթի մասին, որի շնորհիվ 3 երիտասարդներ մեկնել են Անգլիա: «Նման մրցույթները միտված են տարբեր հարցերի, գլուխկոտրուկների եւ վարժությունների միջոցով երեխաների մեջ սեր արթնացնել կենսաբանության եւ բնական գիտությունների հանդեպ»: Ցուցահանդեսի բացումից հետ ներկաներին հրավիրեցին հյուրասիրության: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի  /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW