Քիմի քույրը հղի է : )
Մոտ 6 ամիս հետո Քարդաշյանների բազմանդամ ընտանիքը կհամալրվի եւս մեկ անդամով: Ռեալիթի-շոուի աստղ եւ Քիմ Քարդաշյանի քույր` Քլոե Քարդաշյանը հղի է իր առաջնեկով:
25-ամյա Քլոեն երբեք չի թաքցրել, որ ուզում է ընտանիք կազմել: Հարցազրույցներից մեկում Քլոեն խոստովանել է, որ արդեն 2 ամիս է, ինչ հղի է:
Հիշեցնենք, որ Քլոեն եւ բասկետբոլի հանրահայտ “Լոս-Անջելես Լեյքերս” թիմի աստղ Լամար Օդոմը ամուսնացել են Բեւերլի Հիլսում 2009թ. սեպտեմբերին` ընդամենը մեկ ամիս հանդիպելուց հետո: Լամար Օդոմը նախորդ ամուսնությունից երկու զավակ ունի:
Աղբյուրը` Daily Mail


×
11,898





