×


DJ Bobrov

DJ Bobrov

“Kami”-ում երեկ շատ ուրախ էր:) Սեպտեմբերի 17-ի երեկոյան ու 18-ի գիշերը “Kami”-ում նվագելու էր եկել DJ Bobrov-ը: Մոսկվաբնակ Դմիտրին առաջին անգամ չէ, որ հրավիրվում էր ակումբի տնօրինության կողմից. հայերը արդեն հասցրել էին պարել նրա հնչեցրած սեթերի ներքո: Փարթիի մասնակիցները Bobrov-ը կեսգիշերից հետո նոր բարեհաճեց դիջեյական վահանակի մոտ կանգնել, բայց մինչ դա էլ քլաբերները պակաս չէին ուրախանում:) Աշունը “Kami”-ին թարմություն է բերել, հյուրերի տրամադրությունը երեկ հրաշալի էր: Ի՞նչ էին անում. եթե անգամ ակումբային կյանքով չես ապրում, Bravo.am-ի լուսաբանումներից Երեւանի գիշերային անցուդարձին հաստատ տեղյակ կլինես:): Խմում, ծխում, պարում, զվարճանում էին… Զվարճանքին հետեւեք մեր կայքի ներկայացրած ֆոտոշարքում:): Տեքստիկը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ :) Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW