×


E.v.a. & Freya

E.v.a. & Freya

Գոթիկ երեկո Երեւանում Հոկտեմբերի 2-ին “STOP” ակումբում Gothic Night երեկո էր: Մետալ ու ռոք երաժշտության սիրահարները հավաքվել էին լսելու “E.v.a.” եւ նորաստեղծ գոթիկ մետալ “Freya” խմբերին: Ակումբային համերգը կազմակերպել էր Հայկ Մարտիրոսյանը` “Ռադիո Վան”-ի  “Main Stream” ծրագրի հեղինակն ու վարողը: Այս երեկոն եւս նա էր վարում:  “E.v.a.” & “Freya” Մինչ երկու խմբերի ելույթը ակումբում ներկա երիտասարդները, որոնք հիմնականում գոթական ոճով, ռոքային կերպարներով էին, պարում էին, խմում իրենց սիրելի հնչյունների ներքո ու սպասում հայկական խմբերի ելույթին: 18-ամյա Եվան “E.v.a.” խմբի վոկալիստն ու ստեղնաշարային գործիքներ նվագողն է, նա պատմեց, որ մի քանի ամիս ակումբային համերգներ չեն ունեցել. “Համերգների դադար էինք տվել ու 3 ամիս չէինք նվագել. ձայնագրություններ էինք անում, տեսահոլովակ նկարահանում “Կործանում” երգի հիման վրա: Այսօր 7 գործ ենք կատարում, որոնցից 6-ը մեր հեղինակային երգերն են, մյուսն էլ “Evanescence” խմբի “My immortal” երգն է”:  “E.v.a.” & “Freya” Խմբի կազմը մի քանի անգամ փոփոխվել է, այժմ 4 հոգով են աշխատում, ինչպես վոկալիստն է ասում, դժվար է ռոք խումբ հավաքելը. “Քանի որ մեր երկրում այդքան էլ զարգացած չէ ռոք երաժշտությունը, նոր է սկսում մասսայական դառնալ, մենք խնդիր ենք ունենում, կազմը տարբեր պատճառներով փոխվում է, բայց ես սկզբից եղել եմ խմբում ու իմ անվան հետ է համընկնում խմբի անունը”: “Freya” նոր գոթիկ մետալ խմբի կազմը 6 անդամ ունի, սա նրանց առաջին ակումբային համերգն էր. “Մենք դեռ քավեր երգեր ենք կատարում, առաջին անգամվա համար կնվագենք մոտ 30 րոպե: Մոտ 3 ամիս հավաքվել ենք կազմով, բայց որոշեցինք` արդեն ժամանակն է ակումբային համերգներ տալու”, - ասաց խմբի բասիստ Անին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW