×


Էմմի եւ Միհրան

Էմմի եւ Միհրան

“Հեյ”-ը տեսահոլովակ չի ունենա Ինչպես գիտեք, “Եվրատեսիլ 2010”-ի հայաստանյան նախընտրական փուլից հետո Էմմին եւ Միհրանը մեկնեցին ԱՄՆ-ը: Bravo.am-ը ձեզ արդեն պատմել է, որ ԱՄՆ-ում նրանք սկսել էին «Հեյ» երգի տեսահոլովակի նկարահանումներն ու պատրաստվում են հունիսին համերգային ծրագրով հանդես գալ Երեւանում: Emmy Սակայն Էմմիի ու Միհրանի ստեղծագործական կյանքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Մեզ հետ զրույցի ժամանակ Էմմին հեռախոսով ասաց, որ Միհրանի հետ եկել են այն եզրակացության, որ “Հեյ”-ը տեսահոլովակ չպետք է ունենա. ''Ամեն ինչ պատրաստ էր տեսահոլովակի համար, ընթացքի մեջ էր, բայց մենք եկանք այն եզրակացության, որ չենք ուզում ունենալ ոչինչ, որ կապված կլինի “Եվրատեսիլ 2010”-ի հետ'',- ասաց երգչուհին ու հավելեց, որ կարեւորը` “Հեյ” երգը սիրված է շատերի կողմից::) Emmy Bravo.am-ի հետ զրույցում Էմմին ասաց, որ հետաձգվել է նաեւ Երեւանում կայանալիք համերգը. “Համերգի համար էլ ամեն ինչ պատրաստ էր. ծրագիրը, շոուն, պատրաստում էինք նաեւ պարային համարներն ու հագուստները, բայց ԱՄՆ-ում անհետաձգելի գործեր առաջացան, ու համերգը տեղափոխեցինք սեպտեմբեր”,-սակայն երգչուհին նշում է, որ  դա եւս հստակ չէ, ու դեռ չի կարող կոնկրետ օր ասել: Emmy Այժմ Էմմին ԱՄՆ-ում ձայնագրություններ է անում, նոր երգեր պատրաստում. «Ի՞նչ է պետք իսկական արտիստին լավ լինելու համար... ակտիվ աշխատանք:), ես էլ, Միհրանն էլ այսօր ակտիվ աշխատում ենք հետագա ծրագրերի վրա”: Էմմիի հետ զրույցում անդրադարձանք նաեւ այն շշուկներին, որոնք այսօր պտտվում են նրա` Հայաստանում գտնվող երկրպագուների մեջ. “Էմմին Երեւանում է...”: Երգչուհին եւս մեկ անգամ տեղեկացրեց իր երկրպագուներին, որ դեռ ԱՄՆ-ում է եւ հայրենիք կվերադառնա, երբ կվերջացնի իր ձայնագրությունները, իսկ դա կլինի. “Ըստ երեւույթին` ամռանը...»: : ) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմմիի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW