Հայերը մրցույթը դիտեցին բաց երկնքի տակ : )
2010-ի “եվրատեսիլյան խրախճանքն” ավարտված է: Օսլոյում կայացած մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ տեղը: Հաջորդ “Եվրատեսիլը” կկայանա Գերմանիայում: “Apricote Stone”-ին 12 միավոր տվեցին Ռուսաստանի Դաշնությունը, Նիդերլանդներն ու Իսրայելը:
Orange-ի նախաձեռնությամբ Կարապի լճի շրջակայքում “Եվրատեսիլ 2010”-ի եզրափակիչ փուլը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց մեծ էկրանի վրա: Հայերը եկել էին բաց երկնքի տակ միասնաբար զորակցելու Եվա Ռիվասին: Մինչ հանրային դիտումը “եվրատեսիլյան” համերգ տեղի ունեցավ:
Համերգը վարող Արսեն Գրիգորյանը խորհուրդ տվեց հանդիսատեսին հետեւել այս տարվա “Եվրատեսիլի” կարգախոսին` “միասին անցկացնել լավագույն պահերը” ու մի լավ ուրախանալ: Առաջինը ելույթ ունեցավ Հայաստանը առաջինը “Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթում ներկայացրած Անդրեն: Երգիչը շատ էր ցանկանում, որ “Եվրատեսիլը” վերջապես գա Հայաստան:): “Եվրատեսիլյան” “Ջան-ջան”-ը երգեցին Ինգան եւ Անուշը: Արշակյանները երեկ շշմեցրել էին իրենց երկու տղա երկրպագուներին. “Վայ, Ինգայի ու Անուշի շքեղությանը նայեեեք: )”:
Ցուցադրվեց մրցույթի նախորդ տարվա հաղթող Ալեքսանդր Ռիբակի բարեմաղթանքներով լի տեսանյութը: Իմացանք, որ Դիմա Բիլանն էլ է իր ողջույնի խոսքը հղել:): Հենց Կարապի լճի հարեւանությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվեց “Եվրատեսիլին” նվիրված ամենամեծ համաեվրոպական պարային FlashMob-ը: Երեւանն այս տարվանից միանում է այն իրականացնող, ավելի ճիշտ` այդ պարը պարող տասը եվրոպական քաղաքներին, ուր անցկացվում է շարժումը: ):
Երբ Արսենը գտավ նմանակին :)
Երեկ Երեւանը հյուրընկալել էր նաեւ արտասահմանցի երգիչների: Ելույթ ունեցավ “Եվրատեսիլ”-ի շրջանակներում Մոլդովան ներկայացրած Նելլի Չիոբանուն: “Բարեւ, Արմենիա, ձեռքերը վեր”. հավանել էր Նելլին Երեւանը:): “Եվրատեսիլին” մասնակցած սերբ Մարկո Կոն էլ իր գանգուրներն ու մի քանի երգ նվիրեց: Բայց դե մենք մեր ոչ պակաս գանգուր մազերով Արսեն Գրիգորյանին ունենք :): Հաղորդավարը նշեց, թե Հայաստանից սերբ երգչի մազերը բիզ-բիզ կանգնեցին:): Իսկ մինչ “Եվրատեսիլ 2010”-ի եզրափակչի սկսվելը շատ հաջող կատարումներով հանդես եկավ “Drum Extasy” թմբկահար տղաների խումբը:
Bravo.am-ը շնորհավորում է Եվա Ռիվասին հաջող ելույթի կապակցությամբ: 39 պետությունների մեջ 7-րդն ենք: Հիշեցնենք, որ մինչ օրս “Եվրատեսիլ” մրցույթում ամենահաջող արդյունքին հասել է Սիրուշոն` իր “Քելե-քելե” երգով գրավելով 4-րդ տեղը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: