Երգչուհին երազում է “Եվրատեսիլ”-ի մասին
Եվա Ռիվասը “Եվրատեսիլ-2010” երգի միջազգային մրցույթի փետրվարի 14-ին կայանալիք հայաստանյան նախընտրական փուլին հանդես է գալու “Apricote stone”` “Ծիրանի կորիզ” երգով: Նորահայտ երգչուհին 22 տարեկան է, մասնակցել է բազմաթիվ երաժշտական մրցույթների եւ փառատոնների: “Երբեմն հաղթել եմ, երբեմն` ոչ: Բայց իրականում դա այդքան էլ կարեւոր չէ”,- անկեղծանում է Եվա Ռիվասը իր անհատական բլոգում` http://eva-rivas.livejournal.com/ :
“Եվրատեսիլը” երգչուհու երազանքն է: “Ես գիտեմ, համոզված եմ, որ կարող եմ արժանապատվորեն ներկայացնել Հայաստանն այս մրցույթում”,- նշում է երգչուհին:
Այսօր Եվա Ռիվասը Մոսկվայում է, բայց մի քանի օրից կժամանի Երեւան` փետրվարի 14-ին կայանալիք հայասանյան նախընտրական փուլին մասնակցելու համար: Երգչուհին կարծում է, որ “Apricote stone” երգը բոլորին դուր կգա. “Արդեն մի քանի ամիս է` ես ու իմ թիմը ապրում ենք այս երգով”:
Հիշեցնենք, որ Եվա Ռիվասը հայտնի դարձավ Սայաթ-Նովայի “Թամամ աշխարհ” երգի կատարմամբ, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակ էլ ունի:
Լուսանկարները` Եվա Ռիվասի անհատական էջից


×
18,714






