×


Gaucho

Gaucho

Steakhouse-ում “համեղ” նշեցին արգենտինական տոնը:) Արգենտինայում նշվող Մայիսյան հեղափոխության հոբելյանը այս տարի տոնեցին նաեւ Gaucho-ում` երեւանյան առաջին  steakhouse-ում: Ստեյքերի, գինիների համտես, արգենտինական երաժշտություն, տանգո, որ բացի պրոֆեսիոնալներից, պարեցին նաեւ երեկոյի հյուրերը:): Gaucho Gaucho-ում մատուցվում է արգենտինական ստեյք, միսը ներկրվում է Արգենտինայից եւ Ավստրալիայից: Պատրաստվում է անմիջապես սրահում, խոհարարը արգենտինացի Խուանն է: Ստեյքհաուսը գտնվում է Ամիրյան 3/37 հասցեում, մուտքը Segafredo սրճարանի միջով է: Արգենտինայում ստեյք մատուցելն ու ուտելը հասել է արվեստի աստիճանի: Երեւանյան ստեյքհաուսում գուրմաններն իրենց ոչ պակաս լավ են զգում:): “Ստեյքի միսն անհամեմատելի փափուկ եւ համեղ է մնացած բոլոր մսերից: Համտեսողները տարբերությունը գնահատում են”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Gaucho-ի մարկետինգային բաժնի տնօրեն Միհրան Միրխավոյանն ու հավելեց. “Այն ցորենով կերակրվող ցուլի մսից է պատրաստվում, որ ներմուծում ենք ոչ սառեցված վիճակում”: Gaucho Երեկույթի ժամանակ Խուանը հյուրերի ներկայությամբ Lomo ստեյքն էր պատրաստում եւ մատուցում: Lomo-ն մարմարե  ստեյք է համարվում: “Ամենահայտնի եւ լավ ստեյքերից մեկն է:  T-Bone անունով ստեյքը մեր չալաղաջին է նման,  հայերը դա են շատ սիրում, բայց նաեւ ցանկանում են այլ տեսակներ համտեսել”,- նշեց Միհրանը: Gaucho-ում բացի ստեյքերից ներկայացված են  արգենտինական հայտնի այլ ուտեստներ, նախուտեստներ, ապուրներ, ինչպես նաեւ եվրոպական խոհանոցից հայտնի մի քանի ուտեստ: Ուշադրության են արժանի նաեւ ստեյքհաուսում առաջարկվող գինիները: “Մեծ մառան ունենք. ներկայացված են արգենտինական գինիներ, որոնք բավական հայտնի են աշխարհում, ինչպես նաեւ` իտալական, ֆրանսիական, հայկական, չիլիական, իսպանական եւ գերմանական գինիներ”,- ասաց մարկետինգային բաժնի տնօրենը: Gaucho Gaucho-ի ինտերիերում եւ կահավորման մեջ պատահական ոչինչ չես գտնի. երեւանյան ստեյքհաուսն այնպիսին է, ինչպիսին եվրոպական շատ երկրներում: “Նույն ոճում է` պատերին` կովի կաշի, հայելիներ, բյուրեղապակի,  սրահում  փոքր-ինչ մթություն է, երաժիշտներն էլ արգենտինական երաժշտություն են հնչեցնում: Դա է Gaucho-ների ֆորմատը: Այստեղ այցելելով` կարող են համարել, օրինակ, որ Լոնդոնի Gaucho-ում են. շատ նման է”,- պատմեց Միհրանը: Ստեյքհաուսը հարմար վայր է գործնական հանդիպումներ կազմակերպելու համար: “Քանի որ միջազգային բրենդ է, միսն էլ` համեղ, իսկ բիզնեսմենները շատ են սիրում միս ճաշակել, անպայման կգնահատեն ձեր հրավերքը: Հեղինակավոր շատ մարդիկ են սիրում այցելել մեր ռեստորան, բայց Gaucho-ն նախատեսված է ստեյքի բոլոր սիրահարների համար”,- ասաց մարկետինգային բաժնի տնօրեն Միհրան Միրխավոյանը: Ի դեպ, գաուչոն արգենտինացի գյուղացին է, ինչպես կովբոյն Ամերիկայում: Գաուչոներն ի հայտ են եկել 1600-ականներին, մարդիկ են, ովքեր պայքարել են իրենց իրավունքների եւ հողերի համար: Գաուչոն պայքարի սիմվոլն է ու, հավանաբար, նաև համեղ սնվել է սիրել:): Երեւանյան Gaucho-ում մատուցվող արգենտինական խոհանոցի ուտեստները համեղ սնվել սիրողների համար են:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW