×


Halloween

Halloween

Ի՞նչ է կատարվել Երեւանում հանգստյան օրերին:) Ծովահենները, կենդանի դիակները, հրեշտակները, մեռած հարսները, կատուները, վհուկները, հրեշներն ու տարօրինակ այլ շատ կերպարներ նախորդ հանգստյան օրերին շրջում էին Երեւանի փողոցներով եւ գրավել էին մայրաքաղաքի ակումբները… Halloween Երեւանը Halloween է նշել. ժամանակից առաջ ընկած հայերը որոշել էին երեք օր, երեք գիշեր նշել այս  “ահասարսուռ” տոնը:): BRAVO.am-ը հետեւել է դդումներով լի ակումբների անցուդարձին: Թե ինչպիսի տեսքով են նշել հայերը հետաքրքիր տոնը, առաջարկում ենք գնահատել` դիտելով ներկայացված լուսանկարները:): Նշենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ Հյուսիսային պողոտայում հոկտեմբերի 29-ի երեկոյան անց է կացվել “Զոմբիմանիա” անվանմամբ բացօթյա ֆլեշմոբ. երիտասարդները սարսափազդու կերպարներով գրավել են հետաքրքրասեր անցորդների ուշադրությունը: Պողոտայի երկայնքով քայլող մեռած հարսն իրեն շատ լավ է զգացել:): Juce “Halloween”-ի տրամադրությամբ ակումբները զարդարված էին մոմերով, դդումներով, չղջիկներով: Ակումբասերներն էլ փորձել էին չկրկնվող, առավել էպոտաժային կերպարներ ստանալ, որ լուսանկարիչների աչքից չվրիպեն:): “One” ակումբում կերպարանափոխված երիտասարդների պակաս չէր զգացվում, որոնք դիմակների տակ հնարավորինս անկաշկանդ պարում ու լիցքաթափվում էին: Այստեղ մուտքի մոտ դիմավորում էին կախարդները, իսկ դիջեյներ R-Men-ը, Leon Gris-ը, Vakcina-ն էլեկտրո ռիթմերով ավելի էին տրամադրում պարելուն:): “Just cafe”-ում էլ դիջեյական վահանակի մոտ  Dj Dale-ն ու Dj Evans Deep-ն էին: Երգչուհի Էնջլը եւս նշել է Halloween-ը :) “Ուլիխանյան” ակումբում տոնին պատրաստվել էին. դդումներն էին վկայում այդ մասին, բայց երեկոն ավելի հանդարտ էր. “սուպերսթարցի” Հայկ Պետրոսյանն իր ընկերների՝ նվագախմբի տղաների հետ երգում, նվագում ու կատակում էր:): Ջուսը “Հավանա” համալիրի հատուկ հյուրն էր. երգչուհին սեւ դիմակով եկել ու իր մի քանի կատարումներն է նվիրել հավաքվածներին: Այստեղ նաեւ երգել են Դավիթ Թուջարյանը, Արսեն Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, որոնք իրենց երգչի դերի մեջ էին` հատուկ պատրաստված չէին եկել: Երեկոն ավելի հայկական էր. կարելի էր տեսնել հրեշների, արքայադուստրերի, արնախում վամպիրների, ովքեր պարում էին “Մարալ-մարալ”-ի ներքո::) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW