Միհրանն ու Էմմին երգեցին Kami ակումբում
“Kami” ակումբը սիրահարների տոնը նշելու է երեք օր անընդմեջ: Փետրվարի 12-ին Միհրանն ու Էմմին էին եկել ակումբ: Kami-ի հատակը նախշելու էին եկել նաեւ միջազգային պարողներ Ջեյսոն Յանգը, Սոֆիա Թոֆուը, Վալերի Փոլլը եւ Քյու Բրդեդը: Bravo.am-ը պատմել է, որ Մադոննայի, Փինքի, Ռիկի Մարտինի, Բրիտնի Սփիրսի հետ հանդես եկող պարողները հանդես են գալու Էմմի եւ Միհրան դուետի հետ Օսլոյում կայանալիք “Եվրատեսիլ-2010”-ին, եթե վաղը հաղթեն հայաստանյան նախընտրական փուլում:
Դուետն ակումբում կատարեց իր երգը: Քլաբերներն Էմմիի եւ Միհրանի հետ գոռացին “Հեյ”, “Հեյ”, “Հեյ”…. Ջեյսոնը, Սոֆիան, Վալերին ու Քյուն վարպետության դասեր էին անցկացնում հյուրերի համար: Բոլորը երջանիկ էին Միհրանի հետ պարելու հնարավորություն ձեռք բերելու համար:
Լիլուն ու դիզայներ Գեորգի Հարությունյանն էլ էին եկել “Հեյ” գոռալու ու պրոֆեսիոնալ պար դիտելու:
Լուսանկարները` Mana-Litta


×
10,221






