×


Ի՞նչ է ուզում կինը

Ի՞նչ է ուզում կինը

Պարզեցին “Ադամն” ու “Եվան” Հոկտեմբերի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցան “Ի՞նչ է ուզում կինը” խորագրով ցուցահանդես եւ բանավեճ: Կանանց ցանկությունները պարզելու նախաձեռնողը  Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ՍՄԳ բաժնի չորրորդ կուրսի ուսանողներն էին` կուրսղեկ Գառնիկ Հովակիմյանի գլխավորությամբ: Միջոցառման իրականացմանն աջակցել էր Երեւանի պետական ֆիլհարմոնիան: “Ի՞նչ է ուզում կինը” Ցուցահանդես-բանավեճը կազմակերպվել էր կանանց միամսյակի կապակցությամբ եւ գեղեցիկ սեռի դերը եւս մեկ անգամ կարեւորելու միտումով: Ներկայացվեցին Մանկավարժական համալսարանի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի սաների գեղանկարները: Բանավիճողներն էլ երկու բուհերի ուսանողներն էին: Ցուցահանդեսում ներկայացված գեղանկարներից “Ցուցահանդեսում ներկայացնում ենք ուսանողների մոտեցումները, պատկերացումները` ինչ է ուզում կինը: Բանավիճում ենք, բայց նաեւ ցանկանում նշել, որ ինչքան էլ բանավիճենք, հակասական մտքեր արտահայտենք, թե ինչ է ուզում կինը, չի բացահայտվի, ու պետք էլ չի. դրանում է թաքնված կնոջ առեղծվածը: Եթե բացահայտվի կինն իր էությամբ եւ հանելուկներով, հետաքրքիր չի լինի”,- ասաց Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Լիա Դիլբանդյանը: Նա ասաց, թե ինքն ինչ է ուզում. “Ես ամենակարեւոր բաներն ունեմ. սեր, ազատություն, այս տարիքում ոչինչ չեմ ուզում: Բայց ցանկությունները փոխվում են ըստ տարիքի”: Ցուցահանդեսում ներկայացված գեղանկարներից Բանավիճող խմբերն ըստ սեռերի անվանել էին “Ադամ” եւ “Եվա”: Եվաներն ու ադամները համաձայնեցին, որ կնոջը պետք է երջանիկ, առանց դժվարությունների, հետաքրքիր կյանք: “Կինն ուզում է տղամարդու կողքին լինել, հարգանքի արժանանալ”,- ասացին եվաները: Ադամներն էլ մեկ էլ որոշեցին, որ կանայք իրենք էլ չգիտեն` ինչ են ուզում: Կանանց նվիրված թեւավոր խոսքեր էլ հնչեցին. “Կնոջ աչքերի խաղը լեզվի խաղից հզոր է”, “Ամուսնության առաջին մեղրագիշերը ինձ համոզեց, որ աշխարհում հրաշքներ լինում են”, “Տղամարդը հասնում է նրան, ինչ ցանկանում է կինը”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW