×


Ջենիֆեր Լոպես

Ջենիֆեր Լոպես

Աստղը հերքել է իր մասին ամենատարածված միֆը Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է ֆոտոսեսիայում Marie Clair-ի համար եւ ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ միշտ գոհ է եղել իրենից ու իր մարմնից: Լոպեսը հերքել է իր մասին ամենատարածված առասպելներից մեկը. նա խոստովանել է, որ երբեք ապահովագրական պայմանագիր չի կնքել իր ամենահայտնի բարեմասնության վերաբերյալ: Jeniffer Lopez «Դա սուտ է: Թեեւ կարծում եմ, որ զավեշտալի պատմություն է»,- ասել է դերասանուհին` նշելով, որ նախկինում չի հերքել այդ լուրերը, քանի որ շատ զբաղված է եղել աշխատանքով եւ ուշադրություն չի դարձրել բամբասանքներին: Jeniffer Lopez Ջենիֆեր Լոպեսն ասել է նաեւ, որ կանայք չպետք է անպայման սահմանափակեն իրենց ուտելիքի հարցում. «Ես սիրում եմ ուտել ամեն ինչ, դուք եւս կարող եք դա անել. ուտելիքի փոքր կտորը ձեզ չի սպանի: Մի ամբողջ տուփ. ահա թե ինչը կարող է իսկապես վնասել ձեզ»: Աղբյուրը` Afisha.mail.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW