Ակումբը նշեց 3-ամյակը:)
“3 years with the best…” կարգախոսով, շատ քլաբերների համար երեւանյան ամենալավ ակումբներից մեկը համարվող “Kami”-ն օգոստոսի 7-ին սեփական տարեդարձն էր նշում: Արդեն երեք տարի է, ինչ ակումբի հատակը իր պարերով` խենթ, ինքնամոռաց, անտարբեր, էրոտիկ, զուսպ, անզուսպ, համեստ… (շարունակեք ինքներդ:)), նախշում է ակումբային հասարակությունը:):
Տոնական երեկույթի հյուրերը բարձր տրամադրությամբ էին: Երգչուհի Լիլուն էր եկել շնորհավորելու, դիզայներ Վահան Խաչատրյանը, Prestige ամսագրի տնօրեն Արթուր Զաքարյանն ու ուրիշներ: Իրեն բացակա դնել չտվեց նաեւ գեղեցկուհի Իրինա Թովմասյանը: Իսկ ո՞ւր է Արամ Չախոյանը. Էլ ի՞նչ “Kami”-ի երեկո առանց վերոնշյալ հաղորդավարի: Եկավ Արամ Չախոյանը, շարունակենք զվարճանալ:):
Մոտ մեկ ամիս առաջ “Kami”-ում թաց էրոտիկա էր:). ակումբի հյուրը հայ քլաբեր տղաների սիրելի դիջեյ Malika-ն էր: “Kami”-ի ծնունդը շնորհավորող դիջեյն էլ էր Malika դարձած Մարգարիտայի պես Սանկտ Պետերբուրգից եկել: DJ Lana-ին պակաս չեն սիրում, հնչեցրած սեթերի ներքո էլ լավ պարում, լիցքաթափվում էին:):
“Kami”-ի տոնական տորթիկները համտեսեցին, նարգիլեն ծխեցին… Ակումբ ասելով` հասկանում ենք նաեւ լիքը ալկոհոլ, աղջիկներ, ցանկալի է` լավ դիջեյ, պարեր… “Kami” ասելով` հասկանում ենք հաճելի ժամանցի լավ վայր:): Շնորհավոր, քլաբերները քեզնից անպակաս:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: