×


Քարդաշյաններ

Քարդաշյաններ

Քույրերը հագուստի հավաքածու են պատրաստել Bebe ապրանքանիշի համար Օրերս ԱՄՆ-ում մեկնարկել է Քիմ, Քորթնի և Քլոէ Քարդաշյանների հագուստի նոր հավաքածուի վաճառքը: Քույրերն այն կրկին պատրաստել են նորաձեւության Bebe ապրանքանիշի համար: Քարդաշյան քույրերը Քարդաշյանները հավատարիմ են մնացել իրենց ճաշակին ու ոճին եւ հագուստի հավաքածուն համալրել են սեքսուալ մինի զգեստներով, կաշվե ամառային կիսատաբատներով եւ լեգինսներով, կոմբինեզոններով ու շապիկներով: ԱՄՆ-ում մեկնարկել է Քիմ, Քորթնի և Քլոէ Քարդաշյանների հագուստի նոր հավաքածուի վաճառքը Քույրերի խոսքերով, հագուստը մատչելի եւ հասանելի կլինի իրենց բոլոր երկրպագուների համար: Քույրերը հագուստի հավաքածու են պատրաստել Bebe ապրանքանիշի համար Այն մասին, որ Քարդաշյան քույրերը հագուստի առաջին հավաքածուն են պատրաստում Bebe ապրանքանիշի համար, հայտնի դարձավ 2009 թվականին: Սահմանափակ քանակությամբ հավաքածուն մեծ հաջողություն ունեցավ եւ արագ վաճառվեց, հենց այդ ժամանակ հայազգի քույրերը որոշեցին շարունակել սկսածը եւ նոր հավաքածու ներկայացնել: Աղբյուրը` Spletnik.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW