×


Լուսինա

Լուսինա

Որ առաջինը լինեմ, հաղթեմ… Bravo.am-ի բացառիկ  հարցազրույցը երգչուհու հետ Երգչուհի Լուսինան կյանքը կապել է երգի հետ, առանց սպորտ չի կարող ապրել, շուտով  նոր երգեր է ներկայացնելու երկրպագուներին եւ իրեն փորձելու է կինոյում: Bravo.am-ը երգչուհուն  լուսանկարել է մարզվելիս եւ  զրուցել, բայց ոչ միայն սպորտից… :) Լուսինա. “Պասիվ կյանքի սիրահար չեմ, աշխուժությունն է իմը, ակտիվ վիճակը” - Ինչո՞ւ ես այդքան սպորտային :): - Դպրոցում ֆիզկուլտուրան ամենասիրելի դասերիցս մեկն էր: Հիշում եմ, որ բողոքող աղջիկներ կային, չէին սիրում մարզվել, բայց ես շատ էի սիրում: Ինձ ոգեւորող առարկա էր: Շատ  էի սիրում  վազել,  որ առաջինը լինեմ, հաղթեմ… Արդեն 5-6  տարի է` լուրջ սպորտով եմ զբաղվում: Նստակյաց չեմ, պասիվ կյանքի սիրահար չեմ, աշխուժությունն է իմը, ակտիվ վիճակը: Մարզվելն  ինձ համար պարտադիր դարձավ, երբ սկսեցի արտասահմանում ապրել: Մի քիչ տխուր է ասել`  Հայաստանում դեռ չեն ընդունել, որ սպորտը կյանքի անբաժան մասն է, իսկ  մարզասրահ գնալն էլ չպետք է դիտվի որպես ժամանցի վայր: Մարզվում ես մարմինդ կառուցելու եւ առողջ ապրելակերպին հետեւելու համար: - Փաստորեն հիվանդացել ես սպորտով :): - :) Կյանքս չեմ պատկերացնում առանց սպորտի: Եթե մի օր մարզասրահ չեմ  գնում, ինձ համար դժվար է լինում: Ասես մեղք գործած լինեմ :): Շատ եմ  սիրում մարզվել, այն ինձ կարգապահություն տվեց: Արդյունքի հասնելու համար մարզասրահ գնալուց բացի  հետեւում եմ նաեւ սննդակարգիս: Լուսինայի մարզումները սկսվեցին վազքից - Քաղցրավենիքի՞ց  էլ ես քեզ  զրկել: - Չէ, նման բաներ  չունեմ: Ուտում եմ ամեն ինչ, պարզապես գիտեմ`  երբ ուտել եւ  ինչ քանակությամբ:): Երբեք սննդից ինձ չեմ զրկում, պարզապես երեկոյան մրգեր, հաց չեմ ուտում: - Ցանկությո՞ւն էլ չի լինում: - Լինում է :): Բայց գիտեմ, որ ուտեմ, ճարպեր կառաջանան: Աշխատում եմ առավոտյան ածխաջրեր ուտել:  Գիրանալու մասին էլ չեմ մտածում, մի քանի կիլոգրամների խնդիր է եղել, եթե մի քիչ շատ  էլ ուտեմ, դրա փոխարեն ավելի շատ կմարզվեմ:  Միացյալ Նահանգներում, Լիբանանում ապրելու ժամանակ էլ միշտ մարզվում էի: Հիմա երկար ժամանակ Երեւանում եմ անցկացնում, այստեղ եմ մարզվում: Ճամփորդելու դեպքում էլ հագուստներս վերցնում եմ, որ մարզվեմ: Որովհետեւ  եթե թողնես, թուլություն ես զգում:  Հետո  մարզասրահն այն վայրն է, ուր ամեն ինչ մոռանում ես, միակ խնդիրդ  վարժություն անելն է, վազելը: Լուսինա. “Կյանքս չեմ պատկերացնում առանց սպորտի” - Իսկ երբ ես մազրվելու ժամանակ գտնո՞ւմ: - Առավոտյան երբեք չեմ պարապում, ցերեկն էլ այդքան ոգեւորված չեն անցնում մարզումներս: Երեկոյան եմ պարապում, այդ ժամանակ էներգիայի աղբյուր եմ զգում, եւ այդ ժամանակ է, որ արդյունքի եմ հասնում: Քնելուս էլ չի խանգարում: Լուսինան մարզվելիս - Ո՞ր մարզաձեւում կուզեիր չեմփիոն դառնալ:): - Թենիսով եմ զբաղվել: Շատ հետաքրքիր, լուրջ  սպորտաձեւ է, իրականում  ամեն ինչ էլ փորձել եմ: Հունաստանում  “Հատիսի” բասկետբոլիստուհիների  խաղը հույների հետ գնացել նայել եմ: Միայն մարզասրահ գնալով չի սահմանափակվում սպորտային հետաքրքրասիրությունս: Լուսինա. “Եթե մի օր մարզասրահ չեմ  գնում, ասես մեղք գործած լինեմ” - Առողջ ապրելակերպ ես ընտրել, իսկ  ծխախոտի ու ալկոհոլի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ ես:): - Չեմ ծխում, չեմ սիրում ծխել, երբեք չեմ փորձի անել դա` որեւէ բան ապացուցելու համար… Խմիչքն էլ ինձ չի գերում: Հազարից մեկ առիթի ժամանակ գինի կարող է խմեմ: Լուսինան մարզվելիս - Կա՞ սպորտաձեւ , որ կանացի չես համարում: - Կան, բայց եթե սեր կա… Ես հարգում եմ այդ ոլորտի ներկայացուցիչներին, որովհետեւ մեծ աշխատանքի  արդյունք են հաջողությունները: “Չէի սպասում, որ այդքան երկրպագու ունեմ”. Լուսինա - Երեւանո՞ւմ  լավ անցավ ձայնասկավառակիդ շնորհանդեսը , թե՞ Լիբանանում: - Բնականաբար Հայաստանում, որովհետեւ իմ երկիրն է: Երկու տեղն էլ լավ էր, պարզապես Հայաստանում ինքս էի մեկ այլ կերպ տրամադրվել: Շատ շնորհակալ եմ երկրպագուներիցս, որ եկան, կողքիս էին, անկեղծ ասած չէի սպասում, որ այդքան երկրպագու ունեմ: Լուսինան մարզվելիս - Քեզ միջազգային մակարդակի  երգչուհի ես համարո՞ւմ: - Երազանքներ ունեմ, նպատակներ, շատ բաներ եմ  պլանավորել, շատ  աշխատել է պետք ու ճիշտ առաջ գնալ: Այսօր աշխատում եմ միջազգային ոլորտում գործող մարդկանց հետ, ունեմ պայմանագիր:  Ես չեմ ասում, որ աստղ եմ,  նպատակներիս հասնելու համար շատ պետք է աշխատեմ: -  Համերգային  օրերին սպորտի մասին մոռանո՞ւմ ես:): - Ձայնագրության օրերին չեմ պարապում, հոգնում ես, ձայնալարերը զգայուն են, բայց հարմարեցնում եմ  միշտ, որ գոնե մեկ ժամ պարապեմ: Լուսինան մարզվելիս - Գուցե՞ ընտրյալդ էլ մարզիկ լինի: - :) Ինչպես կստացվի: Չեմ պլանավորում, կյանքը ցույց կտա: - Իսկ մարզիկներից ո՞ւմ ես համակրում: - Անդրե Աղասին փոքր ժամանակ էտալոն էր ինձ համար, դրա համար ոգեւորվեցի ու սկսեցի թենիսով զբաղվել: Յուրաքանչյուր մարդ, որ ընտրել է առողջ ապրելակերպ, կարելի է նրանից օրինակ վերցնել: Լուսինան մարզվելիս - Կարիերադ ի՞նչ փուլում է: - Շատ կարեւոր փուլ է հիմա, հայերեն երգերիս վրա եմ աշխատում, շատ լուրջ եմ վերաբերվում դրան, փետրվարին հայերեն երգեր կներկայացնեմ:  Սինգլներ կլինեն սկզբում, հետո ալբոմ,  որովհետեւ շատ եմ ուզում հայերեն երգերով հանդես գալ: Ժողովրդական չեն, ուրախ երգեր կլինեն: - 6/8  է՞լ……. - Չէ, դրա մասին չէ խոսքը:  Իմ ոճում կլինեմ, հիմա անգլերեն եմ երգում, կփորձեմ դրան զուգահեռ հայերեն լինի: Ինձ համար կարեւոր է իմ դեմքն ունենալ որպես երգիչ, չես կարող չէ՞ անընդհատ խառնել ամեն ինչ: Սոուլ ոճն եմ շատ սիրում: Երազում եմ, որ հետագայում հենց դա կլինի իմ ոճը: Երգի ոլորտում պետք է մեծանալ, հետո ընտրել կոնկրետ ոլորտ : Հուսով եմ` շուտով հանդես կգամ այդ ոճում: Միջազգային հարաբերությունների ոլորտում պրակտիկա ունեմ, բայց երգը ինձ համար հոբբի չէ, ուժս, եռանդս երգի մեջ եմ դրել, իմ կյանքի երազանքն է սա: Կյանքս եմ կապել երգի հետ: Լուսինան մարզվելիս - Քո ձայնադարանում միայն արտասահմանյան երաժիշտների ձայնասկավառակնե՞ր են: - Չէ, Հայկոյի, Ռազմիկ Ամյանի երաժշտությունն էլ  եմ սիրում: - Ամանորն է մոտենում, բայց ուզում եմ սպորտային բարեմաղթանքներ ասես: - Ուզում եմ, որ կարեւորեն սպորտը, հետեւեն առողջ ապրելակերպին:) : Լուսինա. “Հետեւեք առողջ ապրելակերպին:)” Ի դեպ, Լուսինան հաջորդ տարի հանդես է գալու նաեւ որպես դերասանուհի: Հետեւեք Bravo.am-ին, փակագծերը մեր կայքում են բացվում:): Հեղինակ`  Լիլիթ Բաբայան /bravo.am/ Լուսանկարները ` Կարեն Հովհաննիսյանի /bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW