×


Մարիա Շարապովա

Մարիա Շարապովա

Թենիսիստուհին հավաքածու է ստեղծել TAG Heuer-ի համար Հայտնի ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ժամացույցների TAG Heuer անվանի բրենդի հետ համատեղ ստեղծել է արեւապաշտպան ակնոցների հավաքածու, ինչպես նաեւ նկարահանվել է դրա ֆոտոշարքում: Լուսանկարիչը շվեյցարացի Մարկո Գրոբն է: Maria Sharapova Ռուս թենիսիստուհին իր հավաքածուն ներկայացրել է նաեւ Մելբուրնում, որտեղ օրերս TAG Heuer-ը բացել է իր առաջին խանութը: Խորհրդանշական ժապավենը կտրելու պատիվն, իհարկե, եղել է Մարիա Շարապովայինը, ով արդեն մի քանի տարի հանդիսանում է ապրանքանիշի գովազդային դեմքը: Maria Sharapova Հասարակ վերնաշապիկ-շրջազգեստով եւ ձախ թեւի գեղեցիկ ժամացույցով Շարապովայի տեսքն, ինչպես միշտ, էլեգանտ էր, մոդայիկ եւ զուսպ: Ի դեպ, Մելբուրնում նրա հայտնվելը պատահական չէր. նա մասնակցում է Australian Open մրցաշարին: Maria Sharapova Ի դեպ, նորաբաց խանութի մակերեսը 180 քառակուսի մետր է. այն աշխարհում TAG Heuer-ի ամենամեծ խանութն է: Աղբյուրը` CelebrityGossip

Կարդալ ավելին

Quality Sign BW