“Այս աշնան ամենազարհուրելի փարթին”
Նոյեմբերի 1-ին Aftershock Repubic ակումբում Metalfront-ը կազմակերպել էր Metal Halloween (“The scariest event this autumn”)` “Այս աշնան ամենազարհուրելի փարթին”:
Փարթիի ընթացքում հնչեցին Black, Heavy, Death, Doom, Gothic, Folk, Thrash, Power եւ Viking Metal ոճերի լավագույն գործերը:
Փարթիի մասնակիցներն ունեին զարհուրելի, ինչպես նաև հետաքրքիր դիմահարդարում: Մասնակիցներից Մարգարիտան, ով բաց չի թողել Հայաստանում “Մետալ” ժանրում ոչ մի փարթի, ընդունել էր միանձնուհու կերպար, որի աչքերից արյուն էր հոսում:
Metalfront-ի հիմնադիր տնօրեն, փարթիի կազմակերպիչ Արամազդը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ունենում են մետալ փարթիներ, որին մասնակցում են Metalfront ռադիոծրագրի, Metalfront.am կայքի ունկնդիրներն ու այցելուները:
Խոսելով իր կերտած կերպարի մասին` Արամազդն ասաց. “Իմ դեմքին պատկերված սվաստիկաները կապ չունեն Նացիստական Գերմանիայի հետ, սա հին հայկական, արիական նշան է, որին մենք կարող ենք հանդիպել Գառնիում, Գեղարքունիկում. այն նշանակում է կյանք` մի կողմից եւ մահ` մյուս”:
Փարթիի ավարտին ցուցադրվեց The Haunted History of Halloween ֆիլմը, որը պատմում էր Halloween-ի մասին. ինչպես է այն առաջացել եւ ինչ ճնշումների ենթարկվել:
The Haunted History of Halloween ֆիլմը, որը պատկանում է History Channel ընկերությանը, հայերեն էր թարգմանել Metalfront-ը: Նշենք որ Metal Halloween փարթին Հայաստանում կազմակերպվում է երրորդ անգամ` Metalfront-ի նախաձեռնությամբ:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի
Լուսանկարները` Ասատուր Եսայանցի


×
8,162






