Ֆոտոցուցահանդեսի հաղթողները հայտնի են :)
Bravo.am-ի թողարկումներից արդեն տեղյակ եք «Մի կին - Մի աշխարհ» լուսանկարչական ցուցահանդեսից, որի մեկնարկը տրվել էր մարտի 12-ին: Ցուցահանդեսի նպատակն է լուսանկարների միջոցով ներկայացնել հայ կնոջը հասարակական տարբեր ոլորտներում, «խոհանոցից դուրս»: Մեր կայքը մրցույթի ինֆորմացիոն հովանավորներից մեկն էր:
Ապրիլի 7-ին Սիրահարների այգում կայացավ մրցույթի մասնակիցների ներկայացրած լուսանկարների ցուցահանդեսն ու հայտնի դարձան մրցույթի երեք լավագույն հեղինակները` Արեգ Վարդանյան (1-ին տեղ), Քրիստինա Արությունովա (2-րդ տեղ) եւ Տիգրան Սարապյան (3-րդ տեղ):
Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ ԵԱԴ տնօրեն Արտակ Շաքարյանը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` ասելով, որ առանց լուսանկարիչների, առանց նրանց ակտիվության միջոցառումը տեղի չէր ունենա: «Այս ցուցահանդեսը օգնեց մեզ հասկանալ կնոջ դերը հասարակության մեջ, հուսով եմ , որ այն շարունակական բնույթ կկրի»: :)
Երեք լավագույններից բացի կային նաեւ այլ մրցանակակիրներ: Կարեն Հովհաննիսյանը, ով Bravo.am-ի լուսանկարիչն է, ստացավ Հատուկ մրցանակ. «Շնորհակալ եմ, ես չէի սպասում, պարզապես հետեւում էի` ով է հաղթելու :)»,- ասաց Կարենը: “Գունային լուծում” անվանակարգում հաղթեց լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը: «Լավագույն ֆոտոպատմություն» անվանակարգի հաղթող ճանաչվեց Անուշ Բաբաջանյանը, «Լույսերի խաղ»-ում` Նազիկ Արմենակյանը:
Նշենք, որ «Մի կին - Մի աշխարհի» ցուցահանդեսի լուսանկարները Սիրահարների այգում կլինեն նաեւ ապրիլի 8-ին եւ 9-ին, իսկ ապրիլի 10-ին դրանք կտեղափոխվեն Նարեկացի արվեստի կենտրոն: Այնտեղ ցուցադրությունը կտեւի մինչ ապրիլի12-ը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
8,761






