“Հայսուպերսթար”` դուդուկով ու ժողովրդական :) “Սուպերսթարցիների” համար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգ տալը սովորական երեւույթ է դարձել:): Այսօր Իվետա Մուկուչյանը, Սուրեն Առուստամյանը, Րաֆֆի Օհանյանը, Սուսաննա Պետրոսյանն ու մյուսները նոյեմբերի 12-ին կայանալիք համերգի նախապատրաստական փորձերն էին անում: Bravo.am-ը “դեպքի” վայրում էր, ամեն ինչ տեսել, գնահատել ու լուսանկարել է:): “Հայսուպերսթար”-ը համերգին դուետներով է ներկայանալու “Ժողովրդական երգիչների” եւ “Դուդուկի նոր ընտրյալների” հետ:): Mix համերգը կազմակերպում է վերոնշյալ երեք նախագծերը ներկայացնող “Շանթ” հեռուստաընկերությունը: “Մոտ երկու եւ կես ժամ տեւողությամբ երաժշտական ծրագիրը համեմված է լինելու հումորով: Երեկոն վարելու են “Բանակում” հեռուստասերիալի հերոսներ Ջամշոյանը, Համբարձումը, Գագոն ու Համոն: Երգերը նոր գործիքավորմամբ են ներկայացվելու: Դուդուկի եւ վոկալի հետաքրքիր միքս կլսեք համաշխարհային հիթերից մեկի հիման վրա”,- համերգի ձեւաչափը ներկայացրեց կազմակերպիչ, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը: Րաֆֆի Օհանյանի դեղն ու ճարը:) 4-րդ “սուպերսթար” Րաֆֆի Օհանյանը ափսոսում է այն երգերը, որոնք նախագծի ընթացքում չի հասցրել երգել:). “Ընտրությունը միշտ շատ է լինում, ափսոսում ես, որ հենց այդ մեկը չես կատարել, ու հիմա տեղը հանում ենք:): Այն երգերը, որ սիրում եմ, ցանկանում էի երգել, հիմա համերգներին եմ կատարում”: Երգիչը Սուսաննա Պետրոսյանի հետ “Ժառանգներ” սերիալի սաունդտրեկը կկատարի, ժողովրդական երգով էլ անպայման հանդես կգա. “Այսօր ես իմ յարին տեսա... “Խռոված էր”-ը շատ սիրուն երգ է: Ինձ համար ժողովրդական հնչեցնելը օրիգինալ չէ, ռոքը ավելի օրիգինալ է: Ժողովրդականը հիմք է, իմ ամենախոր լարերին է կպնում, երգելիս հոգիս հանգստանում է, դեղ է ասես”: Կրկին “Սուպերսթար”-ի 4-րդ սերնդից Գոռ Հարությունյանը, իր խոսքերով, ժողովրդականի մեջ դուետով հանդես կգա Հայկուհի Բաբախանյանի հետ. “Ախ, ինչո՟ւ ես ինձ խանդում” ենք երգելու: Շատ լավ եմ զգում այդ ոճում, վաղուց է մեջս, բայց այսքան ժամանակ ինչքան երգել եմ ժողովրդական, ինձ համար եմ երգել, այս անգամ 3500 հոգու դիմաց եմ ելույթ ունենալու:)”: Առաջին “Հայսուպերսթար” Սուսաննա Պետրոսյանը, ով իրեն նախագծի վետերան է համարում, միքսային համերգին երեք երգով հանդես կգա. “Մեկը իմ երգերից է` “Տերեւաթափ” է կոչվում, մյուսը “Ժառանգներ”-ի սաունդտրեկն է եւ մի անակնկալ կա. տրիոյով ենք հանդես գալու ես, Իվետա Մուկուչյանն ու Սուրեն Առուստամյանը”: Դուդուկ կամ սազ նվագելուց Սուսաննային չենք տեսնի:). “Երբեւէ չեմ փորձել նվագել, չեմ տիրապետում գործիքներին, բայց շատ հետաքրքիր կլիներ:): Ես երազում եմ կիթառ ունենալ եւ նվագել սովորել”,- ասաց երգչուհին: Տղամարդ լինելու 9 կետ` ըստ Իվետա Մուկուչյանի:) Իվետա Մուկուչյանը իր գրած երգն է հնչեցնելու, որ արդեն լսել եք Արամեի կատարմամբ. “Ես օրիգինալն եմ երգելու` անգլերենով: Արամեն հայերեն տարբերակն է կատարում` “Խոստանում եմ, ես որ…”, իսկ անգլերենով կոչվում է “9 կետ մարդ”` կետեր, որ տղամարդը պետք է ունենա:): Երգում եմ, որ տղամարդիկ միշտ գալիս, երկնքից աստղեր են խոստանում, բայց չեն հասկանում` ինչ է ուզում կինը: Հոգնել եմ դրանից ու նշում եմ` մյուս տղամարդը, որ գա, պետք է ունենա այդ ինը կետը”: Կետերը ճշտեք հենց երգչուհուց:): Սուրեն Առուստամյանը վատ աղջիկների մասին է երգում:) Սուրեն Առուստամյանը ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանի հետ “Դլե յաման” ստեղծագործությամբ է հանդես գալու. “Յուրահատուկ բաներ ենք անելու: Ես ու Սեւակը անգամ համերգից առաջ պլանավորել էինք միասին` ես կիթառով, ինքը` ժողովրդական վոկալով հետաքրքիր գործ ստանալ: Որովհետեւ բլյուզի հիմքում էլ, “Դլե Յաման”-ի հիմքում էլ տխրությունն է”: Երգիչը մի հեղինակային երգ էլ կներկայացնի, որի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել: “Երգը այն աղջիկների մասին է, ովքեր սիրում են տղերքի զգացմունքների հետ խաղալ, ոչ հա են ասում, ոչ` չէ, իրենց համար մեկ է` ինչ է կատարվում տղայի հետ: Մի խոսքով, վատ աղջիկների մասին երգ է”,- Bravo.am-ին ասաց Սուրեն Առուստամյանը: Ի դեպ, համերգին կմասնակցի նաեւ Ռաիսա Ավանեսյանը, ով այսօր մենահամերգ է տալիս Թեհրանում:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: