×


Նառա

Նառա

“Մնա, մնա” երգը տեսահոլովակ ունեցավ :) Նառան տարին երկու-երեք տեսահոլովակ է նկարահանում, գրեթե բոլոր երգերը տեսահոլովակ ունեն. “Չեմ աշխատում քանակի վրա, որ CD թողարկեմ… Տեսահոլովակը միջոց է, որով կիսվում եմ իմ ներքին աշխարհով”: Երգչուհին ուրախ է, որ իր երգերը սկսել են ավելի շատ հասկանալ ու սիրել: Նառան Bravo.am-ին անկեղծացավ, որ ամուսինն առանձնապես հիացած չէ իր երգերով:).“Ուղղակի ինձ շատ է սիրում եւ թույլ է տալիս անել այն, ինչ ուզում եմ, բայց իմ արածն իրեն շատ չի հետաքրքրում”: Nara Նառայի նոր տեսահոլովակը, որ այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողին, նկարահանվել է “Մնա, մնա” երգի հիման վրա: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է: “Սիլվա Հակոբյանի քույրիկն է գրել: Բերեցին ու սիրով նվիրեցին: Ես հենց լսեցի, զարմացա, որ հիթ երգը նվիրում են: Ասացին` ճիշտ ինձ համար է:): Շատ շնորհակալ եմ: Ճիշտ է, մի քանի բառ այնպես եմ փոխել, որ ինձ ավելի հարմար լինի, որ իմը դառնա: Մուրզոյի հետ էլ գործիքավորումն արեցինք”,- ասաց Նառան: “Մնա, մնա” երգի տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Նառան ցանկանում է վառ, ջերմ գույներ ու տպավորություններ փոխանցել: “Ստացանք այն, ինչ ցանկանում էի` տրամադրություն փոխանցել, բառերը` “գնա, գնա, մնա, մնա”, կարծես թե տխուր է, բայց տխուր ոչինչ չկա, անձամբ ես ցանկանում եմ, որ մարդիկ ավելի թեթեւ վերաբերվեն կյանքին, ոչնչից ողբերգություն չսարքեն, որովհետեւ առանց այդ էլ դժվար է կյանքում ապրելը, փորձենք ավելի հեշտ ապրել: Տեսահոլովակում էլ պարում ենք, պարի ուսուցիչը շատ բարդ շարժումներ էր դրել, ես բարդ պարեր չեմ ուզում, մատչելի պար էր պետք, հիշվող շարժումներ, որ ամռանը Սեւանում հանգստանալիս ավազի վրա պարեն, դրա համար շատ տաղանդ պետք չի, թեթեւ շարժումներ, ուրախ երգ, վառ գույներ…”,- նշեց նա: Nara Նկարահանումները կատարվել են մեկ օրում, բայց նախապատրաստական աշխատանքներն են երկար տեւել, մոտ մեկ ամիս: “Պարողների համար հատուկ հագուստներ կարվեցին: Քանի որ իմ հագուստի կուրծքը բաց էր, որոշեցինք աղջիկներինը փակել, որ կոնտրաստ լինի, եթե իմը փակ լիներ, հակառակը կանեինք, որ տարբերվի, այդպես գեղեցիկ է: Ինձ վատ չզգացի, որ պարուհիներն ինձնից նիհար են, կարճահասակ էի, ընդհակառակը: Ասում են` երգչուհիները իրենց հասակի են ընտրում, բայց պետք չի բարդույթավորվել:): Մեկ ամիս ժամանակ էր պետք, որ նկարվեին ֆոնային նկարները` մի տեղ ծով է, մի տեղ` շենքեր, երկինք…”,- պատմեց Նառան: “Կինը սիրում է լինել վառ, փայլուն, սիրելի”. Նառա Երգչուհին հատուկ հագուստ կարել տալ չի սիրում, բրենդամանիա էլ չունի. “Պատրաստի եմ գնում: Նախօրոք երգս որոշված է լինում, հայելու առաջ պահում եմ զգեստը, մտքիս մեջ երգում, նայում եմ, չի համընկնում, տեղն եմ դնում: Ոճովս ես եմ զբաղվում, կարեւորը` ճաշակով լինի: Կարող եմ պարզ, համեստ գնով հագուստ հագնել` կրելով շատ թանկարժեք աքսեսուար, կարեւորը ինձ համար կոշիկներն են: Ոսկյա աքսեսուարներ եմ սիրում, բայց պատահում է, որ բիժու էլ կրեմ, գեղեցկացնում են: Տոնածառն էլ գեղեցիկ է, բայց երբ զարդարում ես, ավելի է գեղեցկանում: Նույնն էլ կինը. սիրում է լինել վառ, փայլուն, սիրելի”: Nara Նառան կարծում է` զավակների շնորհիվ է, որ չի կարողանում “իրեն մեծ տեսնել”: “Միշտ զավակներիս կյանքով եմ ապրում, տղաս 24 տարեկան է, աղջիկս` 16: Ինձ հետաքրքիր է երիտասարդների հետ աշխատել, Վահրամ Պետրոսյանը նոր երգ է նվիրել, գործիքավորումը ԴերՀովան է նվիրել, բառերի հեղինակը Անիտա Հախվերդյանն է: Անուն էլ չենք դրել: Հայերեն է` արեւելյան տաք ռիթմերով: Մեզ միշտ տաք ռիթմերն ավելի մոտ ու հարազատ են: Ինձ համար երգի մեջ կարեւորը բառերն են, ես բառերի միջոցով արտահայտում եմ այն, ինչով կուզեի կիսվել կանանց, երիտասարդների հետ: Այս երգում կինը ամուսնուն է դիմում. “Առավոտը արթնանում եմ, տեսնում եմ` չկաս, իրիկունը պառկում եմ քնելու` դու չկաս, հիմա փոխում եմ մեր սիրո ձեւը… “: Հետո նույնը կինն է սկսում անել. առավոտյան ամուսինը արթնանում է, կինը չկա…. Ուրախ, ոգեւորող երգ է: Մեր կենցաղն է ներկայացնում, իմ երգերի միջոցով ուզում եմ ասել, որ աղջիկներն ու կանայք միշտ ուժեղ լինեն, պարտադրեն, որ իրենց միշտ հարգեն, սիրվեն ու ինքնավստահ լինեն”,- ասաց երգչուհին: Նառայի երգի տեսքով նվերները շատ-շատ են. երկու օր առաջ Մարինե Գյուլումյանն է երգ նվիրել: Այսօր երգչուհին մեկնում է Բեյրութ, արդեն 18 տարի է` այնտեղ է ապրում, Լիբանանի քաղաքացի է, բայց մի շաբաթից Երեւանում կլինի: “Շատ եմ ճանապարհորդում, երկար ոչ մի տեղ չեմ կարողանում մնալ, սիրում եմ Երեւանը, բայց ինձ փոփոխություն է պետք ստեղծագործելու համար: Միշտ Բեյրութ–Երեւան ուղու վրա ենք, Եվրոպա էլ ենք շատ մեկնում, Չինաստան, Հոնկոնգ, Մակաո կղզի… Սիրում եմ Իտալիան եւ Փարիզը, գոնե տարին մեկ անգամ պետք է լինեմ այնտեղ ու այդ գեղեցիկ արվեստի հետ շփվեմ, Լիբանանն էլ եմ սիրում, փոքրիկ Փարիզ է”,- նշեց երգչուհին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW