Բրիտանացիները հանձնեցին կինոմրցանակները
Մայիսի 27-ին Լոնդոնում տեղի ունեցավ National Movie Awards մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակների արժանացան աշխարհահռչակ դերասան Թոմ Կրուզը, երիտասարդ դերասաններ Դենիել Ռեդքլիֆը եւ Էմմա Ուոթսոնը:
Ֆենթզի ժանրում լավագույն ֆիլմ Ճանաչվեց “Լիալուսին”-ը, միեւնույն սագայի “Խավարում”-ը դարձավ ամենասպասված կինոնախագիծը: Սակայն կինոսագայի հերոսներ` երիտասարդ դերասաններ Ռոբերտ Փեթիսոնը եւ Քրիսթեն Սթյուարթը չկարողացան ներկա գտնվել մրցանակաբաշխությանը:
Ռոբերտ Դաունի կրտսերը եւս ներկա չէր մրցանակաբաշխությանը, ներկա էր նրա խաղընկերուհի Գվինեթ Փելթրոուն: Նրանց մասնակցությամբ “Շերլոք Հոլմս” ֆիլմը դարձավ լավագույնը մարտաֆիլմ, թրիլեր, դրամա ժանրերում:
“Ժամանակում ճանապարհորդողի կինը” ֆիլմը դարձավ տարվա հայտնություն:
National Movie Awards մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ դերասանուհի Դիանա Քրյուգերը, երգչուհի Քայլի Մինոուգը, դերասաններ Օրլանդո Բլումը, Քրիս Նոթը, Թոմ Քրուզը կնոջ` Քեթի Հոլմսի հետ եւ մի շարք այլ աստղեր:
Աղբյուրը` AceShowbiz
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: