Արդեն երրորդ անգամ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունն իրականացվեց Երեւանում։ Մարզահամերգային համալիրում մրցանակներ ստացան եւ ելույթ ունեցան հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք աչքի են ընկել տարվա ընթացքում եւ YouTube-ում գրանցել են ամենաշատ դիտումները։
Սոնա Ռուբենյանը հանդես եկավ «Ճանապարհեցիր ինձ տուն» երգով: «Արտիստի համար ուրախալի զգացում եւ երջանկություն է, երբ մրցանակի միջոցով մեր աշխատանքը գնահատում են: 2026-ին, կարծում եմ, ավելի շատ եմ աշխատելու։ Նորություններ ունեմ, որոնց մասին առաջիկայում կասեմ»,- նշել է երգչուհին:
Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանը ներկայացրին «Լույս է գալիս» նոր երգը, իսկ հետնաբեմում խոստովանեցին, որ ամեն տարի մեծ սիրով են գալիս ու ստանում մրցանակը. «Մենք այս մրցանակաբաշխության «տան անդամներից» ենք: Մեզ համար շատ կարեւոր միջոցառում է, որը բարձր է պահում նշաձողը»։
Երգչուհի Սոնան մրցանակ ստացավ «Море по колено» երգի համար, որի երաժշտության հեղինակը Նիգ Էգիբյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Նա կարեւորեց «արտիստներին գնահատելն ու սիրելը, քանի որ դա ոգեւորում է»:
Տարբերվող էր Գարիկ Պապոյանի եւ դերասանուհի Սոնա Մաթեւոսյանի ելույթը: Սիլվա Հակոբյանը մրցանակ ստացավ «Աշխարհս» երգի համար: Բեմում նրան միացել էր դուստրը՝ Միլան, ինչը, երգչուհու խոսքով, նախապես չէին պլանավորել:
Երեկոյի հյուրը Վրաստանից Niko’s Band-ն էր, որը կատարեց ոչ միայն իրենց հայտնի Georgian disco-ն, այլ նաեւ՝ հայերեն «Աշտարակի պոպոքը»։
Մրցանակ ստացան նաեւ Անահիտ Ադամյանը, Project LA-ը, Արտեմ Վալտերը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, Ռազմիկ Ամյանը, Արամ MP3-ն եւ ուրիշներ: Երաժշտական այս իրադարձությունը կցուցադրի «Արմենիա TV»-ն։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am


×
144







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: