“Thank you”-ն Bravo.am-ում
Նիկը իր նոր տեսահոլովակն է ներկայացնում: “Thank you”- ն երգիչն անցյալ տարի ամռանն է գրել, խոսքերի, երաժշտության, գործիքավորման, ձայնագրման, մի խոսքով` ամեն ինչի հեղինակը հենց ինքն է:):
Տեսահոլովակն լուսանկարների շարք է: Նիկին ծաղրածուի կերպարում նկարահանել է Կարեն Գրիգորյանը, մոնտաժը` Հարութ Մանուկյանինն է: “Դրամատիկական թատրոնի հարդարասենյակում եմ լուսանկարվել: Հետաքրքիրն այն է, որ “Cry”-ի համար էինք նկարահանում, կեսից դուրս չեկավ, որոշեցի փոխել երգը”,- ասաց Նիկ Էգիբյանը:
Երգիչը նշում է` “Thank you”-ն կիթառային է, տխուր, բայց պոզիտիվ. “Ծաղրածուն էլ բոլորին ուրախացնում է, միշտ երջանիկ թվում, բայց իր թաքուն ու տխուր աշխարհն ունի ու մենակ ինքն իր հետ է կիսվում: Երգի իմաստն էլ այն է, որ պարտադիր չէ երկուսի բաժանումը կռվով լինի: Պետք է շնորհակալ լինել, որ այդ անհատը եղել է քո կյանքում, ինչքան էլ հարաբերությունները չստացվեցին”:


×
3,749






