×


No Smoking Orchestra

No Smoking Orchestra

Էմիր Կուստուրիցայի խմբի համերգը Երեւանում Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում կկայանա աշխարհահռչակ ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցայի եւ իր “The No Smoking Orchestra” խմբի համերգը: Emir Kusturica Համերգի կազմակերպիչներն են «Ավանգարդ Ֆոլք Ակումբը», Հայաստանի մշակութի նախարարությունը և VivaCell-MTS բջջային օպերատորը: Էմիր Կուստուրիցան հայտնի է ոչ միայն համաշխարհային կինեմատոգրաֆում իր ավանդի շնորհիվ, այլեւ որպես “The No Smoking Orchestra” խմբի մասնակից, որտեղ նա հանդես է գալիս որպես կիթառահար: Emir Kusturica Նրա նկարահանած հայտնի գործերից են` “Guernica”, “Underground”, “Life is a Miracle”, “Maradona” կինոնկարները: Էմիր Կուստուրիցան հանդիսանում է Կաննի եւ Բեռլինյան կինոփառատոնների, «Սեզար» մրցանակաբաշխության դափնեկիր, ինչպես նաեւ մրցանակների է արժանացել բազմաթիվ այլ հեղինակավոր կինոփառատոնների շրջանակներում:

Կարդալ ավելին

Quality Sign BW