×


Նորաձեւության ակումբ

Նորաձեւության ակումբ

Առկա խնդիրներից խոսում են փորձագետները :) «Նորաձեւությանը հետեւու՞մ են այսօր մեր քաղաքացիները եւ ինչպիսի՞ն է նորաձեւության զարգացումը մեզ մոտ»: Հարցեր, որոնք, կարծում եմ, շատերին են հետաքրքրում, սակայն քչերն են այդ մասին խոսում եւ ճիշտ տարբերակներ առաջադրում: Ձեւավորված ավանդույթը փորձեց «խախտել» Prestige ամսագրի խմբագրությունն ու կազմակերպեց քննարկում` ամբողջությամբ նվիրելով այն նորաձեւությանն ու դրանում առկա խնդիրներին: Քննարկում  նորաձեւության խնդիրների շուրջ Ամսագրի խմբագրությունը մարտի 16-ին "Լը Բուշոն" ռեստորանում քննարկման էր հրավիրել դիզայներներ Ֆաինա Հարությունյանին, Արմեն Գալյանին, Արամ Նիկոլյանին, Գեորգի Հարությունյանին, նկարիչ-մոդելավորող Անիին, հաղորդավարների եւ նորաձեւության այլ ներկայացուցիչների, ովքեր երկու ժամից ավել խոսում ու փորձում էին լուծում տալ տարբեր հարցերի: Georgi Harutyunyan Prestige ամսագրի խմբագրությունը նախապես որոշել էր քննարկման դնել 4 շատ կարեւոր եւ առաջնային հարցեր, սակայն դրանք այնքան ասելիք էին պարունակում, որ ժամանակը բավականացրեց միայն մեկին: Ներկաները խոսեցին այն մասին, թե  ինչպես են առօրյայում հագնվում մեր երիտասարդները: Հարցը շատերի մոտ անգամ զայրույթ առաջացրեց. «Երբ ես ուսանող էի, ԵՊՀ-ում ամեն օր տեսնում էի կպցրած թարթիչներով, մուգ մակիաժով եւ բարձր կրունկներով աղջիկների, ու դա ես ցավով եմ ընդունում»,- ասաց ATV-ի հաղորդավար Էմմա Բալբաբյանը: Aram Nikolyan Թեման շարունակեց զրուցավար, ամսագրի տնօրեն Արթուր Զաքարյանը. «Առավոտյան մտնում եմ լսարան դասախոսություն կարդալու ու տեսնում նույն պատկերը, ինչ Էմման ասաց, ահավոր է առավոտ շուտ նման շպարով կնոջը տեսնելը...:» : Իսկ El Style ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը հիշեց իր ուսանողական տարիները. «Ես 4 տարի առաջ եմ ավարտել Բրյուսովը, պատկերացնո՞ւմ եք` էնտեղ ինչ վիճակ էր»: :) Դիմահարդար Քրիստինան էլ հաստատեց այն տխուր փաստը, որ ուսանողները դասից առաջ գնում են պրոֆեսիոնալ մակիաժի, ապա` դասի: Artur Zaqaryan Նկարիչ-մոդելավորող, «Անի» բուտիկի տնօրեն Անին էլ կես կատակ, կես լուրջ ասաց. «Նորմալ ա... լավ շոր ու կոշիկ ունի, ո՞ւր պետք է գնա այդ մարդը, որ դրանք հագնի: Միակ տեղը համալսարանն է, որտեղ էլ հարմար են գտնում այն հագնել»: Անին ասում է, որ մեզ անհրաժեշտ են նորաձեւության քննադատներ. «Միայն կրիտիկան կփրկի այս հարցում»: Էմմա Բալբաբյանը կարեւորեց FashionBlog-ի առաքելությունը. «Այնտեղ կարող ես թողել քո կարծիքը, որը փոփոխության չի ենթարկվում, նրանք շատ օբյեկտիվ եւ լավ են աշխատում»: :) «Ի՞նչ անենք, որ մեր հասարակությունը տարբերի առօրյա հագուստը, ճիշտ եւ գեղեցիկ հագնվի»: Այս մասին «Դար 21»-ի հաղորդավար Աննա Գեւորգյանն ասաց, որ եթե մարդը ստանում է 36 հազար դրամ աշխատավարձ, չի կարող իրեն շքեղություն թույյ տալ ու լավ հագնվել. «Այդ գումարով կարող է մեկ մայկա գնել, բա մնացա՞ծը»: Եղան նաեւ Աննային հակասողներ. «Ճաշակը գումարի հետ կապ չունի»: :) Maya Poghosyan and Edita Gaboyan Թանկության մասին խոսելով` նկարիչ-մոդելավորող Անին առաջ քաշեց եւս մեկ կարեւոր հարց. «Մենք չենք կարող հագուստ կարել, քանի որ կտորը թանկ է, որակն էլ լավը չէ: Թող տեքստիլը բացեն, ու աշխատենք»: Արթուրի առաջարկով ներկաները թղթերի վրա գրեցին իրենց պատկերացրած լուծումները: Հնչեցին բազմաթիվ կարծիքներ` «քո օրինակով պետք է ճիշտը ցույց տաս», ««աստղերը» մեծ ազդեցություն ունեն հասարակության վրա, նրանց օրինակը ուսուցողական կլինի» եւ այլն: Կային նաեւ հումորային պատասխաններ. «Միշտ ժպտա:)»: Մայան էլ փոքրիկ գաղտնիք բացեց. «Չեմ ուզում մանրամասնել, չնայած դա արդեն տպարանում է, կարծում եմ, մեր միտքը չեն վերցնի:): El Style-ն ունի մի նախագիծ, որը շուտով կտեսնեք: Մենք վերցնում ենք կոնկրետ մասնագիտություններ, ու այդ բնագավառի տղաներին եւ աղջիկներին ոճաբաններն առաջարկում են հագուստ, աքսեսուարներ, բիժուտերիա` դրանք ընտրելով Երեւանի բուտիկներից»: Violetta Zaqaryan Մայան ասում է, որ ամսագիրը նայելով` մարդիկ կարող են այցելել խանութներ ու ընտրել իրենց մասնագիտությանն ու ոճին համապատասխան շորեր: «Ի՞նչ կարող ենք մենք փոխել»: Սա ներկաներին ամենահուզող հարցն էր, որին ի պատասխան որոշեցին կատարել ֆոտոշարք Երեւանի փողոցներում, որի գլխավոր հերոսները կլինեն մեր ամենաճանաչված ու սիրված աստղերը. «Կարծում եմ, դա կօգնի. մեր հասարակությունը ընդօրինակում է աստղերին, բայց առօրյայում հագնում է այն, ինչ նրանք հագնում են բեմում: Մենք աստղերին կտրամադրենք հագուստ, որը կլինի առօրյա ոճի, ոչ երեկոյան: Արդյունքում նրանց կտեսնեն փողոցում` սովորական զգեստով, իսկ ֆոտոսեսիան կհայտնվի ամսագրերում, ինչն այսօր մեծ ազդեցություն ունի հասարակության` հատկապես երիտասարդության վրա»: Anna Balbabyan and Ani Aschyan Քվեարկության դրվեցին աստղերի անունները, որոնց կառաջարկեն մասնակցել ակցիային: Նրանցից են Սիրուշոն, Արմինկան, Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Ռազմիկ Ամյանը, Անդրեն եւ այլք:  Չնայած դիզայներ Գեորգի Հարությունյանն առաջարկեց ընտրել ոչ այնքան հայտնի ու լավ ճաշակ ունեցող աստղերի. «Եթե մենք նրանց ոճը փոխենք, ավելի լավ կնայվի:)»: Նորաստեղծ ակումբի անդամները որոշեցին, որ իրենց հանդիպումները կլինեն բավական հաճախ, կխոսեն ու կքննարկեն այն ամենն, ինչ չհասցրեցին: «Հաջորդ հանդիպումը կլինի մոտ երկու շաբաթ անց»: Bravo.am-ը եւս կդառնա ակումբի անդամ եւ ձեզ կներկայացնի այն նորություններն ու նախագծերը, որոնք կկատարվեն Հայաստանում նորաձեւության ու իմիջի ճիշտ  զարգացման համար: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Prestige ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին