×


Orange-ը եկավ Հայաստան

Orange-ը եկավ Հայաստան

Այսպիսով, երկար սպասված իրադարձությունն այսօր իրականություն դարձավ` Orange Armenia-ն բոլորին ասաց “բարեւ” եւ ազդարարեց իր մուտքը Հայաստանի բջջային կապի եւ ինտերնետ ծառայությունների շուկա: Այդ առիթով Երեւան է ժամանել “ծանր հրետանին”` France Telecom խմբի նախագահ Դիդյե Լոմբարն ու France Telecom-ի փոխնախագահ Օլաֆ Սուանթին: Նրանք հանդես եկան մամլո ասուլիսում, որին մասնակցեցին նաեւ Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան եւ մարկեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: Orange-ը եկավ Հայաստան France Telecom-ի բարձրաստիճան ներկայացուցիչները մասնակցելու են նաեւ այսօր երեկոյան կայանալիք Orange City-ի բացմանը: Այն տեղակայված է Արամի 32 հասցեով` նախկին Մանկական աշխարհ հանրախանութի շենքում: Սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ Այսօր պարզվեց, որ նախքան իր գործուենության մեկնարկը Orange Armenia արդեն ուներ 70 հազար ՙվիրտուալ՚ բաժանորդ: Համենանայդեպս, Բրունո Դյութուան տեղեկացրեց, որ նոյեմբերի 4-ի դրությամբ www.orangearmenia.am կայքի այցելուները գրանցել էին 70 հազար հեռախոսահամարներ, որոնք կարելի է ակտիվացնել մեկ ամսվա ընթացքում` այցելելով Orange-ի ցանկացած խանութ: Orange Armenia-ի մարկեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան եւ France Telecom խմբի նախագահ Դիդյե Լոմբարը Այս շաբաթվա ընթացքում Երեւանում կբացվեն Orange-ի 13, իսկ մարզերում` 25 խանութներ: Կգործարկվեն նաեւ վաճառքի 1500 կետեր: Խոսելու մի քանի տարբերակ Orange Armenia-ի մարկեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանն այսօր ասաց, որ ընկերությունն իր բաժանորդներին առաջարկում է խոսելու մի քանի տարբերակներ: Orange-ի կանխավճարային կապը կոչվում է շատ պարզ` “Խոսենք”: “Խոսենք”-ի շրջանակներում Orange Armenia-ն առաջարկում է 4 սակագնային պլաններ` “Ստարտ”, “Իմ ընկերները”, “Իմ ժամանակը” եւ “Իմ համարները”: Կա նաեւ “Ամեն ամիս” հետվճարային կապը: Այս տարբերակի կողմնակիցներն Orange Armenia-ի ցանցում կարող են ամեն ամիս ունենալ 1000 եւ ավել անվճար րոպեներ: Orange-ը կառաջարկի iPhone iPhone-ի երկրպագուները, որոնք Հայաստանում քիչ չեն, կարող են ուրախանալ`  Orange Armenia-ն շատ շուտով իր բաժանորդներին կառաջարկի իր ցանցին միացված iPhone-ներ: Փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ France Telecom խմբի նախագահ Դիդյե Լոմբարը բացում են Orange Armenia-ի գլխավոր խանութը Բացի դրանից, ընկերության խանութներում ներկայացված են նաեւ շատ այլ հեռախոսներ: Ի դեպ, “Ամեն ամիս” հետվճարային կապի սպառողները կարող են դրանք Orange-ի խանութներում ձեռք բերել արտոնյալ պայմաններով: Արագ ինտերնետ` ընդամենը 1 դրամով Orange Armenia-ն այսօր խոստացավ հուսախաբ չանել նաեւ արագ ինտերնետի “կարիքավորներին” եւ ծառայություններ մատուցել երկու եղանակով` “Ինտերնետ հիմա” USB-մոդեմների, ինչպես նաեւ տանը եւ գրասենյակում օգտագործելու համար նախատեսված Flybox սարքավորումների միջոցով: Արամ Մկրտչյանն ասաց, որ այն սպառողները, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն “Ինտերնետ հիմա” ծառայությանը, կարող են USB-մոդեմ ձեռք բերել 1 դրամ խորհրդանշական գնով: Orange Armenia-ի գլխավոր խանութում “Ինտերնետ հիմա” (մինչեւ 7.2 Մբ/վրկ) ծառայությունն ունի երեք սակագնային պլան. -    ամսական գինը 9 հազար դրամ` 3Գբ թրաֆիք, -    ամսական գինը 11 հազար դրամ` 6Գբ թրաֆիք, -    ամսական գինը 20 հազար դրամ` 15Գբ թրաֆիք: Եթե բաժանորդը սպառել է թրաֆիքի իր ամսական ծավալը, նա կարող է շարունակել օգտվել 128 կբ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետից, կամ վճարել 6 հազար դրամ եւ ստանալ թրաֆիքի լրացուցիչ ծավալ` իր սակագնային պլանին համապատասխան: Bravo.am-ը ողջունում է Orange Armenia-ի մուտքը Հայաստան եւ հաջողություններ մաղթում ընկերությանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW