Նոր էրոտիկ օրացույցը
Pirelli ընկերությունը ներկայացրել է լեգենդար օրացույցի հերթական համարը:
2011թ. օրացույցը ստեղծել է հայտնի մոդելյեր Կարլ Լագերֆելդը, ով ընտրել է անտիկ առասպելաբանության թեման: The Mythology օրացույցի նկարահանումներին մասնակցել են հայտնի ֆոտոմոդելներ, ովքեր վերստեղծել են 36 տարբեր կերպարներ:
Որպես ստորերկրյա աշխարհի աստված Լագերֆելդն ընտրել է թխամաշկ մոդել Ջենիել Ուիլյամսին, իսկ Հերայի կերպարում հանդես է եկել Ջուլիանա Մուրը: Հերմեսին մարմնավորել է լեհ մոդել Անյա Ռուբիկը, Մելպոմենային` Նատաշա Պոլին: Նկարահանումներին մասնակցել են նաեւ վայրի կենդանիներ:
Օրացույցը լույս կտեսնի 1000 օրինակ սահմանափակ տպաքանակով: Այն կտարածվի բացառապես Pirelli-ի գործընկերների եւ ճանաչված մարդկանց շրջանում:
Pirelli-ի առաջին օրացույցը լույս է տեսել 1964 թվականին, եւ այդ ժամանակվանից նրա էջերում հասցրել են նկարահանվել գրեթե բոլոր հայտնի մոդելներն ու դերասանուհիները:
Աղբյուրը` topnews.ru
Պատրաստեց Կարինե Պետրոսյանը /Bravo.am/


×
5,536






