Միսս Չելյաբինսկը` ֆուտբոլիստի հերթական ընկերուհին
Մադրիդի “Ռեալի” եւ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիշթիանու Ռոնալդուն այժմ էլ հմայվել է հանրահայտ ռուսաստանցի մոդել Իրինա Շեյքով: Աշխարհի առաջնության շեմին զույգը մի քանի անմոռանալի օր է անցկացրել զբոսանավի վրա Միջերկրական ծովում:
Զույգը Կորսիկա է ժամանել մասնավոր ինքնաթիռով Մադրիդից, այնուհետեւ շարունակել ճանապարհորդությունը «Olialia» կոչվող զբոսանավով: Ի դեպ, զբոսանավը մեկ շաբաթով վարձելու համար Ռոնալդուն վճարել է 58 հազար եվրո:
24-ամյա Իրինա Շեյքը` նույն ինքը Իրինա Շայխլիսլամովան, ծնվել է Չելյաբինսկում: 2004թ-ին նա դարձել է «Միսս Չելյաբինսկ» գեղեցկության մրցույթի հաղթող, այնուհետեւ համագործակցել է Armani, Guess, Lacoste, La Perla նորաձեւության տների հետ: Նկարահանվել է «Sports Illustrated», «Paris Capitale Magazine», «Victoria`s Secret»-ի ամսագրերի համար: Ի դեպ, մինչ Քրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելը գեղեցկուհին սիրավեպ ուներ «Linkin Park» ռոք-խմբի հարվածային գործիքներ նվագող Ռոբ Բորդոնի հետ:
Աղբյուրը` cristianoronaldofan.net


×
14,964






