×


Սոս Սարգսյան

Stapelia

Դիզայն-աքսեսուարների նորաբաց խանութ Երեւանում Ամանորի նախաշեմին Սարյան փողոցում բացվել է «Ստապելիա» դիզայնի եւ աքսեսուարների խանութ-սրահը, ուր ներկայացված են ճենապակե իրեր, հուշանվերներ, արհեստական մրգեր ու բանջարեղեն, փայտե զարդատուփեր, փաթեթավորման պարագաներ... Նորաբաց Stapelia խանութը Խանութի գործադիր տնօրեն Տաթեւ Կիրակոսյանը նոր է սկսել  աշխատել բիզնեսի ոլորտում, եւ նրա ցանկությունն է եղել նման խանութ ունենալը. «Միշտ ցանկություն եմ ունեցել դիզայնի հետ կապված խանութ ունենալ: Մերն ուրիշներից տարբերվելու է նրանով, որ մանրածախ առեւտրից բացի հաճախորդները կարող են անհամեմատ էժան գներով մեծածախ գնումներ անել անմիջապես մեր պահեստից»: Խանութի գործադիր տնօրեն Տաթեւ Կիրակոսյանը դստեր հետ Նորաբաց խանութի տեսականին դուր էր եկել առաջին հաճախորդներից Լուիզային. «Խանութի ձևավորումը, նվերների տուփերն ու մոմերն իրոք ինձ դուր եկան: Շատ աքսեսուարներ կուզենայի միանգամից գնել, բայց այսօր  մի քանի արձանիկներ ընտրեցի Նոր տարուն ընկերներիս նվիրելու համար»,- ասաց հաճախորդը: Ճենապակյա իրեր Ի դեպ, ստապելիան կակտուսի վրա բացվող ծաղկի անունն է, որը, ինչպես նշեց տնօրենը, ընտրել է գեղեցիկ հնչելու համար: Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW