Բենդն այլեւս վոկալիստ ունի:)
“Starling” բենդը համերգներ շատ է ունեցել, բայց երեկվա ելույթն առանձնահատուկ էր. խումբն այլեւս մենակատար ունի: Ապրիլի 29-ին “Jungle” ակումբում “Starling”-ի կազմում եւ ընդհանրապես իր առաջին բեմելը կատարեց Վիկտորյա Միրզոյանը: Երգչուհին հանդես է գալիս ջազ եւ ջազ-ռոք ոճերում: Ի դեպ, նա ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի եւ Bravo.am-ի աշխատակիցն է:):
“Starling”-ի երաժիշտներին Վիկտորյա Միրզոյանը ճանաչում է մանկուց. բենդի սաքսոֆոնահար ու ֆլեյտիստ Դանիել Միրզոյանը երգչուհու հայրն է: “Համերգը լավ անցավ, ինքս չէի սպասում, որ այդքան հաջող ելույթ կունենամ: Փոքր ժամանակվանից երգել եմ, բայց լուրջ չէի մտածում այդ ուղին ընտրելու մասին: Շանս ունեցա հանդես գալ այս խմբում, ուրախ եմ շատ”,- ասաց Վիկան:
“Երգելը հոգուս համար է”
Երեկոյի ընթացքում հնչեց համաշխարհային հիթ Summer Time երգը, Վիկան կատարեց նաեւ Nature Boy, How Insensitive, Georgia, Natural Mystic եւ այլ ստեղծագործությունները: Օտար լեզուների մասնագետ երգչուհին նշեց, որ իրեն “երգացրել է” Deep Purple ռոք-խմբի վոկալիստ Իէն Գիլանը, ով վերջերս համերգներով հանդես եկավ Երեւանում եւ ներշնչանքի աղբյուր դարձավ իր համար:
Իր առաջին ելույթին Վիկա Միրզոյանը երկար էր պատրաստվել ու այսուհետ ամեն հինգշաբթի երգելու է “Jungle” ակումբում: Նա երաժշտական կրթություն չունի. “Ստանդարտների մեջ չեմ ցանկանում երգել: Իմ մասնագիտությունն ունեմ, իսկ երգելը հոգուս համար է”:
Այսօր “Starling” խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով`
Վիկտորիա Միրզոյան – վոկալ
Դանիել Միրզոյան – սաքսոֆոն, ֆլեյտա
Սլավիկ Բունիաթյան – հարվածային գործիքներ
Արթուր Արեւշատյան – բաս-կիթառ
Արմեն Ավետիսյան – ստեղնաշարային գործիքներ:
Bravo.am-ը Վիկա Միրզոյանին հաջողություններ է մաղթում նաեւ երգարվեստի ասպարեզում. հոգուդ երգը չկորցնե՜ս:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: