×


Sun Palace-ի բացմանը

DR Alban-ը Հայաստանում

Sun Palace խաղատունն իր դռները բացեց հենց 2009 թվականի 9-րդ ամսի 9-րդ օրը. ազարտային խաղերի սիրահարների համար թվերը մոգական նշանակություն ունեն: Sun Palace խաղատունը բացման օրը “Արեւային պալատը” շիկ եւ շոկային տրամադրություն է խոստանում այցելուներին: Կազմակերպիչներն ասում են, որ հաճույքների դղյակ են ստեղծել: “Ազարտային խաղերի սիրահար մի ֆրանսիացի թագավոր, ում կառավարման տարիներին ազարտային խաղերի “բում” է եղել, թղթախաղերի տուն ուներ: Այն Sun Palace է կոչվել: Ֆրանսիական պալատների ոճով ինտերիերից բացի մենք առաջարկում ենք ժամանակակից խաղերի հավաքածու: Լավ ժամանցի վայր, ուր այցելելու համար պետք չէ Ֆրանսիա հասնել”,- ասում է խաղատան մարքեթինգային բաժնի տնօրեն Սերգեյ Իգնատեւը: Նա “թագավորներին արժանի միջավայրում” հյուրերին հաղթանակներ է ցանկանում: Կարնավալ` կրակոտ լատինաամերիկյան պարերով Բացմանը հանդես եկավ Salsa Boys խումբը: Լատինական երաժշտություն, կարնավալային պարեր… Մի խոսքով, տղաները երգում էին, իսկ Յուլիայի եւ Դիանայի հետ La Bamba էին պարում բոլորը: Salsa Boys խմբի կրքոտ պարուհիները “Մարինա, Մարինա, Մարինա”-ն էլ երգեցին… Հյուրերի մեջ Մարինա անունով աղջիկ կար, ում ընկերը թույլ տվեց ելույթ ունենալ համանուն երգի ժամանակ: Դե, քանի որ թեժ համար էր անհրաժեշտ, Մարինան կարմիր զգեստ հագավ եւ միացավ Salsa Boys-ին: Լատինոն խմբի տարերքն է, Salsa Boys-ը այս ոճում ելույթ է ունեցել ԱՊՀ համարյա բոլոր հանրապետություններում: “Լատինո-շոու Salsa Boys-ը 10 տարեկան է, խմբի անդամները տարբեր ազգության են, վոկալիստ Գաբրիել Լինարեսը վենեսուելացի է: Իմ մայրական պապը հայ է”,- ասում է խմբի դաշնակահար Ալեքս Բլանկոն: Salsa Boys-ի ուրախ թիմը Առաջին անգամ են Երեւանում: Պարուհիներ Յուլիան եւ Դիանան ամենից շատ Հանրապետության հրապարակի երգող ցայտաղբյուրներն են հավանել:  Dr. Alban: “Hello Armenia” Առաջին անգամ, թեեւ ուշացումով, ռեփեր Դոկտոր Ալբանը Հայաստանում է: 90-ականների դիսկոյի արքան Հատուկ հայ հանդիսատեսի համար Ալբանը իր “Hello Africa'' hիթը “Hello Armenia”-ով էր փոխարինել: Դե, իսկ 1997 թվականի հիթ It’s My Life-ին հյուրերը մեծ ոգեւորությամբ արձագանքեցին: Էլ ի՞նչ խաղատան բացում առանց էրոտիկայի Diamond girls-ի մերկապարուհիների էրոտիկ շոուն ու ալկոհոլն էլ ամբողջացրին երեկոն: Ի դեպ, աղջիկները Playboy եւ Penthouse ամսագրերի համար են լուսանկարվում: Հեղինակ` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Ասատուր Եսայանցի

Կարդալ ավելին

Quality Sign BW