Երբ ցանկանում եք պարել “ավտոտնակում” :) Երեւանի կենտրոնում բացվել է “The Garage” անվանումով նոր ակումբ, ուր ամեն ինչ “գարաժային” է: Ապրիլի 10-ին այն իր դռները բացեց ակումբասեր հասարակության առջեւ: Ակումբի ինտերիերն ամբողջությամբ ավտոտնակ է հիշեցնում. պատերին ավտոմեքենայի մասեր են, անիվներ, անվադողեր եւ այլն: Ավտոսիրահարներին դուր կգան նաեւ սեղաններն ու լուսարձակները::) Ի դեպ, “The Garage”-ի բույրն էլ սովորական չէր. դեռ վերանորոգման մեջ գտնվող ակումբում ներկերը չէին չորացել, եւ հոտը տարածվել էր ակումբով մեկ: “The Garage” նորաբաց ակումբի արտ-տնօրենը DJ Վակցինան է, որը զբաղվելու է միջոցառումների ու փարթիների կազմակերպմամբ. “Ընկերներս են ֆինանսական ներդնողները, միասին փորձելու ենք աշխատացնել ակումբը, որը միայն իսկական քլաբերների համար է լինելու: Տարածքը փոքր է, մոտ 100-150 մարդ կարող է տեղավորվել: Ակումբը կունենա իր մշտական անդամները, որոնք քարտերով կկարողանան հաճախել”: Վակցինան պատմեց, թե ինչու են ակումբն անվանել “The Garage”. “Երեւանում առաջ “Գարաժ” անունով ակումբ է եղել, որը հիմա չկա, այս տեղն էլ նախկինում ավտոսիրողների հավաքատեղի է եղել ու գարաժային հարմարություններ ուներ::) Հասկացանք, որ այդ անունը հարմար է, դիզայնն ամբողջությամբ ավտոմեքենայի թեմայով է արված”, - նշեց նա: Ակումբի փակ բացմանը իրենց սեթերը հնչեցրին DJ Վակցինան, DJ GiorGio ATTOLLI-ն եւ DJ Կրեդը: Բացմանը հրավիրվել էին հիմնականում դիջեյների ու անձնակազմի մտերիմներն ու ընկերները: Progressive house, electro house, tech house էլեկտրոնային երաժշտության ներքո հյուրերը պարեցին, խմեցին, շնորհավորեցին բացման առթիվ: DJ Վակցինան պլանավորում է համագործակցել Վրաստանի դիջեյների հետ: Շուտով Թբիլիսիի “Կուբիկ” ակումբի դիջեյները հրավիրվելու են “The Garage”, վերջինիս դիջեյներն էլ կգնան Թբիլիսի. “Երեւան-Թբիլիսի ակումբային կապ կլինի, նաեւ ուրիշ դիջեյներ կնվագեն իրենց սեթերը”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: