Հնչեցին Բեթհովենի, Շոպենի եւ Լիստի ստեղծագործությունները
Նոյեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Կոնսերվատորիայի դոցենտ Տիգրան Ալավերդյանի հերթական մենահամերգը: Մեկ ժամ շարունակ հանդիսատեսը կլանված լսում էր Բեթհովենի, Շոպենի և Լիստի ստեղծագործությունները` դաշնակահարի կատարմամբ:
“Իր մատների հմուտ շարժումների շնորհիվ Տիգրանը մեզ տեղափոխեց մի աշխարհ, որտեղ հանդիպեցինք մեծ ու հանճարեղ կոմպոզիտորներին”,- ասաց դաշնակահարուհի Անահիտ Թաշյանը:
Տիգրան Ալավերդյանը ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որտեղ դասավանդում է 1995թ-ից: 2002թ դաշնակահարը ստացել է դոցենտի կոչում: Համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում, Թեհրանում, Սանկտ Պետերբուրգում, Արաբական Էմիրություններում: Թողարկել է նաեւ վիդեո և լազերային սկավառակներ:
Տեքստը եւ լուսանկարները`Սիրանուշ Եղիազարյանի


×
5,406






