Տիկնիկային թատրոնը սեփական թանգարանն ունի
Փետրվարի 5-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բացվեց Պավլոս Բորոյանի անվան թանգարանը:
Թանգարանի բացմանը ներկա էին Պավլոս Բորոյանի դուստրը՝ Կարինե Բորոյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, Տիկնիկային գործիչների միության նախագահ Արմեն Սաֆարյանը եւ մի շարք տիկնիկագործներ, դերասաններ:
Բացման խոսքում Ռուբեն Բաբայանը շնորհավորեց բոլորին թանգարանի բացման առթիվ. “Այն շատ սպասված էր բոլորիս համար”:
Իսկ Պավլոս Բորոյանի դուստրն իր շնորհակալական խոսքը հայտնեց ներկաներին, որ հիշում եւ գնահատաում են իր հորը. “Ես շատ ուրախ եմ, որ այստեղ երիտասարդներ կան. նրանք ճանաչում են Պավլոս Բորայանին, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է մանուկներին եւ տիկնիկային արվեստին”:
Bravo.am-ի հետ զրույցում տիկին Կարինեն ասաց, որ հայրն իր համար եղել է ոչ միայն ծնող, այլեւ ընկեր ու խորհրդատու. “Նա իմ մեջ սեր սերմանեց դեպի արվեստը”:
Իսկ Երվանդ Մանարյանը հավելեց. “Ունենալով ծանր մանկություն՝ Պավլոսն իր ողջ կյանքը նվիրեց մանուկներին եւ ուրախացրեց նրանց”:
Թանգարանի բացումից հետո նարկաներին հրավիրեցին դիտելու “Ամպից պոկված հեքիաթը” ներկայացումը:
Նշենք, որ թանգարանը կգործի Տիկնիկային թատրոնի ներսում: Թանգարանում ներկայացված է ավելի քանի 150 տիկնիկ:
Տեքստը՝ Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
13,512






