×


“Թիվ 5”

“Չորս տղա”` “Թիվ 5”-ից

Կայացավ խմբի առաջին CD-ի շնորհանդեսը “Թիվ 5”-ի տղաները ամուսնացան, վերջերս մեղրամիսի մասին երգեցին :), հայտարարեցին, որ “փոքրիկ “անդրանիկին” են սպասում”, եւ նորից ինքնամոռաց տրվելու են երգարվեստին: “Թիվ 5”-ի առաջին CD-ի շնորհանդեսը Դեկտեմբերի 19-ին Disk Planet խանութ-սրահում կայացավ “Թիվ 5” խմբի առաջին` “4 տղա” ձայնասկավառակի շնորհանդեսը: CD-ում զետեղված է 9 երգ եւ “Դե արի, սիրուն աղջիկ” երգի ռեմիքսը, որ կատարել է դիջեյ Մանգոն: Նոր երգերն են “Մեղրամիս”-ը, “Օրը կգա”-ն: Երգերի հեղինակներն են Մանե եւ Էդգար Հակոբյանները, Մարտին Միրզոյանը, Հովսեփ Երեմին… Առաջին ձայնասկավառակի կապակցությումբ չորս տղաներին շնորհավորելու էին եկել Հասմիկ Կարապետյանը, Նարեկ Բավեյանը, Վարդան Բադալյանը, Անի Ամիրյանը, Լանա Խաչատրյանը, դերասան Երվանդ Ենգիբարյանը, Մարիաննան, Աստղիկ Սաֆարյանը, երկրպագուհիներ, որ ամուսնանալու հույսեր ունեն “Թիվ 5”-ի միակ “ազատ” տղայի` Տիկոյի հետ:): “Թիվ 5”-ի տղաները նվիրում են իրենց առաջին CD-ն Հասմիկ Կարապետյանը “Թիվ 5”-ին շնորհավորեց “անձնագիր” ստանալու կապակցությամբ: “Սրտանց շնորհավորում եմ տղաներին: Հետեւել եմ նրանց ստեղծագործական ուղուն: Յուրաքանչյուր երգչի համար ձայնասկավառակը անձնագիր է, այցեքարտ: Շատ աշխատասեր են, մեծ դադարից հետո սթափվել եւ ճիշտ ուղու վրա են կանգնել: Փաստորեն երգելու ցանկությունը մեծ է”,- նշեց Հասմիկ Կարապետյանը: Հասմիկ Կարապետյանը “4 տղա” CD-ի շնորհանդեսին “Իրար հետ “յոլա” գնալու խնդիր չունենք”. “Թիվ 5” “Շատ հուզված եմ, չեմ հասկանում` ինչ է կատարվում: Գալիս են, պաչում են, շնորհավորում, ես էլ եմ պաչում:): Միասին լավ աշխատեցինք: Մենք տասը տարվա ընկերներ ենք, իրար հետ “յոլա” գնալու խնդիր չունենք”,- ասաց հուզված Տիկոն: “Կինս ուշանում էր, երեք ժամ է` չկար, գտա, բերեցի:), հիմա արդեն լավ եմ, մի քիչ հուզված եմ: Չորսիս մեջ հակասություններ լինում են, տարբեր մարդիկ ենք, տարիքային տարբերություն կա: Ես 1981թիվ եմ, իրենք` ավելի փոքր, դրա համար մի քիչ ուշ եմ հարմարվում, բայց վերջում համոզում են, որ իրենց ասածը ճիշտ է”,- ասաց Մավը: “Թիվ 5”` Աբոն, Տիկոն, Ռաֆոն եւ Մավը Ռաֆոյի մոտ էլ այնպիսի զգացողություն է, կարծես իր Վերջին զանգի օրը լինի:): “Գիշերվանից սպասումներ, չքնել… Մեր հինգ տարվա աշխատանքն է: Ձայնասկավառակի մեջ մի երգ կա` “Սիրահարվածը”, որ կարող եմ անդադար լսել: Ինձ հոգեհարազատ են դանդաղ, ռոմանտիկ, սոուլ երգերը”,- ասաց Ռաֆոն: Նարեկ Բավեյանը շատ կատակասեր երգիչ է:): “Երգել չգիտեն էս տղերքը:)… Կատակում եմ, շատ լավ տղեք են, իրար հետ ենք սկսել Երգի պետական թատրոնում, շատ դժվարություններ իրար հետ ենք կիսել, շատ հարցերում իրար թեւ ու թիկունք ենք եղել: Այս ձայնասկավառակի մեջ իմ մասնակցությունն էլ եմ զգում, գուցե երգ չունեմ, գործիքավորում չեմ արել, բայց իրենց կողքին եմ եղել, ընկերոջ պես խորհուրդներ եմ տվել, իմ ալբոմի նման եմ վերաբերվում: Հայաստանում էստրադային ոճում երգող տղաների միակ ցայտուն, արտահայտիչ, գործող խումբն է: Ամեն մեկը չի մտածում իր անհատական կարիերայի մասին, խմբով են աշխատում, ունեն գեղեցիկ երգեր”,- ասաց Նարեկ Բավեյանը: Նարեկ Բավեյանը “4 տղա” CD-ի շնորհանդեսին Էլենը նկարահանվել է “Թիվ 5”-ի “Մեղրամիս” երգի տեսահոլովակում: Շատ է սիրում տղաներին. “Շատ խելացի են, շատ լավն են, ճիշտ արեցի, որ նկարահանվեցի տեսահոլովակում. չորս լավ ընկեր ձեռք բերեցի: Մավը շատ լավ դերասան է, Ռաֆոն յուրօրինակ դեմք է, Տիկոյի կատակասիրությունն եմ սիրում, Աբոյի համար ընկերուհիներս ասում են, որ արիստոկրատ տեսք ունի”,- ասաց Էլենը: Աստղիկ Սաֆարյանն էլ է շատ գնահատում հայ երգարվեստում միակ բոյ-բենդին. “Տղաներին շատ եմ սիրում, բայց ավելի շատ մտերիմ եմ Տիկոյի հետ: Միշտ անկեղծ են, ջերմ, մեծ հաջողություններ եմ մաղթում, ապրեն, որ արդեն ձայնասկավառակ ունեն”: Ի դեպ, Աստղիկն իր առաջին` “Ինձ երգն է գտել” ձայնասկավառակը նաեւ Գյումրիում է ներկայացրել: “Հրավեր ստացա, եւ դեկտեմբերի 12-ին Գյումրիում CD-իս շնորհանդեսը կայացավ: Շատ հուզված էի, չէի սպասում, որ Գյումրիում նման ջերմ ընդունելության կարժանանամ”,- նշեց Աստղիկ Սաֆարյանը: Աստղիկ Սաֆարյանը “4 տղա” CD-ի շնորհանդեսին Երեք տղաների համբերատար կանայք :) “Թիվ 5”-ը “Չորս տղայի” շնորհանդեսն երեկոյան էլ “Alibi” ակումբում նշեց: Տղաները երգեցին ընկերների համար, բարեմաղթանքներ լսեցին, պարեցին, ուրախացան:): Ձայնասկավառակի կապակցությամբ շնորհավորելու էին եկել Գարիկը /32 ատամ/, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը, Մարին, “Չորս տարբերակ”-ը, երգիչներ Նորոն, Արմոն… “Թիվ 5”-ի Աբոյի, Ռաֆոյի ու Մավի կանայք էլ շնորհանդեսի կապակցությամբ տղաներից ոչ պակաս ուրախ էին: “Ամուսնուս հաջողությունն իմն էլ է: Ամեն առավոտ իր ձայնից եմ արթնանում:): Ես էլ եմ երաժիշտ, իմ կարծիքը ընդունում է”,- ասաց Աբոյի կինը` Ստելլան: “Թիվ 5”-ը ներկայացնում է “4 տղա” CD-ն “Ես իր կողքին եմ, աջակցում եմ ամեն կերպ: Ձայնագրությունների ընթացքում շատ էի կարոտում, ամբողջ օրը մենակ էի մնում, բայց դե լավ բանի համար էր բացակայում”,- ասաց Լուսինեն: Մավի կինը “Թիվ 5”-ից բացի “Ռեինկարնացիա” խումբն է շատ սիրում: Ռաֆոյի կինն էլ` Տաթեւիկը, “Թիվ 5”-ի բոլոր երգերը անգիր գիտի: Ձայնասկավառակի շնորհանդեսի օրն էլ ամուսնուց շատ էր հուզված: ““Սիրահարը” երգն եմ շատ սիրում: Լինում են երգեր, որ չեմ հավանում, բայց արդեն ձայնագրված են լինում… :) Առավոտից երեկո աշխատում էր, բայց հետո գալիս, կիսվում էր տպավորություններով”,- ասաց  Տաթեւիկը: “32 ատամ”-ցի Գարիկը “Թիվ 5”-ի երգերը չի լսում, բայց… “Փոփ ժանրում են, ես էդ տիպի երաժշտություն ընդհանրապես չեմ լսում, էսօր ստեղ եմ, որովհետեւ իմ լավ ընկերներն են: Հրավիրել են, ես էլ իրենց շատ եմ հարգում: Շատ փակ ճաշակ ունեմ, մենակ ռոքով ու ջազով իմ երաժշտական ցանկությունները բավարարում եմ”,- ասաց Գարիկը: Գարիկը (“32 ատամ”) “4 տղա” CD-ի շնորհանդեսին “Մենք ընկերներ էլ չենք, հարազատներ ենք: Ուրախ եմ, շնորհավորում եմ, թող լինի առաջինը, բայց ոչ վերջինը: Մեծ հաճույքով լսում եմ “Թիվ 5”-ի երգերը”,- ասաց “Չորս տարբերակ” խմբից Գոհարը: Bravo.am-ը շնորհավորում է “Թիվ 5”-ին առաջին ձայնասկավառակի կապակցությամբ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW