Քլաբերները կրակի վրայով թռչեցին
“Kami” ակումբը հայտարարել էր, որ սիրո տոնը նշելու է երեք օր անընդմեջ: Փետրվարի 12-ին Միհրանն ու Էմմին էին եկել այս ակումբ իրենց “Հեյ”-ով քլաբերներին վարակելու: Դուետի հետ հանդես եկող միջազգային պարողներ Ջեյսոն Յանգը, Սոֆիա Թոֆուը, Վալերի Փոլլը եւ Քյու Բրդեդն էլ վարպետության դասեր անցկացրին:
Փետրվարի 13-ի երեկոյան էլ ակումբի բակում մի քանի խարույկ էին վառել. “Kami”-ն Տրնդեզ էր նշում: Քլաբերներին հիշեցնում էին` ակումբ մտնելուց առաջ չմոռանալ կրակի վրայով թռչել:
Նորապսակներն ու նշանվածները Տեառնընդառաջը տոնում են փետրվարի 13-ի երեկոյան: Տոնը շարունակվում է մինչեւ հաջորդ երեկո: Սուրբ Վալենտինի տոնն էլ համատեղելով` ակումբում ռոմանտիկ մթնոլորտ էին ստեղծել: Պարահրապարակում կարմիր եւ սպիտակ ժապավեններ ու սրտեր էին կախված:
Հյուրերը Բագիրայի կրակե պարը դիտեցին, ակումբային երաժշտության ներքո պարեցին, ուրախացան, համբուրվեցին, ալկոհոլ խմեցին, նարգիլե ծխեցին… “Հետո”-ն թողնում ենք ընթերցողի երեւակայությանը :) :
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
8,859






