×


“Կլինսկոյե” փարթի

Ձմեռային փառատոն

Երիտասարդներին նվիրված ռոք-համերգ Դեկտեմբերի 23-ին Սիրահարների այգում Ձմեռային փառատոնի շրջանակներում կայացավ բացօթյա ռոք-համերգ, որին մասնակցեցին Stryfe, Bops եւ Hunters խմբերը: Ռոք համերգ “Ձմեռային փառատոնի” շրջանակներում Bravo.am-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ, “Կանաչաստան” հ/կ-ի նախագահ Րաֆֆի Նիզիբլեանը նշեց, որ համերգը նվիրված է երիտասարդությանը: “Այսօր մենք կազմակերպեցինք ռոք համերգ, որպեսզի ուրախ մթնոլորտ ստեղծենք երիտասարդների համար”,-ասաց Րաֆֆի Նիզիբլեյանն ու հավելեց, որ ռոք-երաժշտությունն ընտրել են միտումնավոր. “Սա ավելի հետաքրքիր եւ չկրկնվող ոճ է”: “Ձմեռային փառատոնի” կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլեան Համերգի բացումը կատարեց Bops խումբը իր “Քեզ համար” երգով: “Խմբին, կարծում եմ, հաջողվեց բարձրացնել հանդիսատեսի տրամադրությունը. Չնայած ցուրտ եղանակին` մենք շատ ուրախ ենք”,-ասաց ներկաներից Էլիզա Սիմոնյանը: Համերգը շարունակեց Hunters-ը, որը հանդես է գալիս հարդ-ռոք ժանրում: Խմբի վոկալիստ Վազգեն Հարությունյանը նախքան ելույթը շնորհավորեց բոլորի Ամանորը: Իսկ Stryfe խմբի վոկալիստ Եվան հայերին մախթեց ուրախ ձմեռ: :) Ռոք համերգ “Ձմեռային փառատոնի” շրջանակներում Stryfe-ը շուտով կթողարկի իր երկար սպասված ալբոմը Stryfe խմբի կիթառահար Հովհաննես Կուլողյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ խումբը պատրաստվում է իր առաջին ալբոմի շնորհանեսին. “Այժմ կատարում ենք ձայնագրման վերջնական աշխատնքները բաս, կիթառ եւ վոկալ փուլերում”: Երկար սպսված ալբոմի շնորհնդեսը նախատեսվում է գալիք տարվա առաջին ամսին: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW