Տորթերի նորաբաց խանութ-թեյարան Երեւանում:) Եթե քաղցրասեր եք, տորթեր ու թխվածքներ շատ եք սիրում, ապա այս նյութը ձեզ կհետաքրքրի:): Մարտի 20-ին Պարոնյան փողոցում պաշտոնապես բացվել է «Agnes cakes» անվանումով տորթերի խանութ-թեյարան: Մուլտֆիլմային հերոսները, կարմիր ու սպիտակ փուչիկները, փոքրիկ հրավառությունն ապահովում էին հյուրերի` հատկապես երեխաների տրամադրությունը, իսկ խմորեղենային ֆուրշետն ու ընկերության լոգոյով տորթը` հյուրերի քիմքը: Խանութ-թեյարանի PR մենեջեր Արփինե Պողոսյանի խոսքով` դեռ նախորդ տարվանից պատրաստվել են իրենց առաջին խանութի բացմանը. «Նոր տարվանից հետո որոշեցինք կանանց միամսյակի ընթացքում անել բացման արարողությունը, քանի որ քաղցրասերներն ավելի շատ կանայք են. նրանց են ավելի շատ տորթեր, կոնֆետներ նվիրում:)»: «Agnes cakes»-ը տորթերի արտադրության ոլորտում սկսնակ չէ, ինչպես ասաց Արփինե Պողոսյանը, դեռ 11 տարի առաջ խանութի տիրուհին` Ագնեսան, սկսել է միայնակ պատրաստել թխվածքներ ու տորթեր: Այսօր տնային պայմանները փոխարինվել են արտադրամասով, հիմնվել է իր անվամբ ընկերությունը. «Հուսով ենք` հետագայում արտադրամասը կվերափոխվի մեծ գործարանի, կընդլայնվենք ու առավել մեծ արտադրություն կունենանք»: Թեեւ սրահի տարածքն այնքան էլ մեծ չէ, բայց այն բաժանված է երկու հատվածի. բացի վաճառքից ներսում գործում է փոքրիկ թեյարան` խմորեղենը տեղում համտեսելու, ապա գնումներ անելու համար. «Սա մտածել ենք նոր հաճախորդների համար, նաեւ կան մշտական հաճախորդներ, որոնց տարիներով ճանաչում ենք: Սկզբում գնում են ծննդյան տորթ, հետո պատվիրում են նշանադրության, հարսանիքի, իրենց բալիկի ծննդյան տորթերը:)»: Ընկերության կարգախոսն է` մի բաժին ժպիտ յուրաքանչյուր պատվերում:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: