×


«artPR»-ը ներկայացավ Փարաջանովի կյանքի եզակի լուսանկարներով

Սերգեյ Փարաջանով, բնակարան, թեյախմություն, զրույց... Այսպիսի մի տեսարան է ֆիքսվել 1988 թվականի նոյեմբերին: 26 տարի անց կրկին նոյեմբերին այս լուսանկարը 29 այլ աշխատանքների հետ զարդարում է «Դալան»-ի պատերը: Երեկ ցուցասրահում բացվել է անվանի ռեժիսորի 90-ամյա հոբելյանին նվիրված «Ազատ եղիր, ճախրիր» խորագրով ցուցահանդես, որը նախաձեռնել է «artPR» նորաստեղծ ընկերությունը:

«Ազատ եղիր, ճախրիր» խորագրով ցուցահանդեսին


Լուսանկարների հեղինակը ուկրաինացի հայտնի կինոօպերատոր եւ լուսանկարիչ Յուրի Գարմաշն է: Նշենք, որ իրականացվում է աշխատանքների բարեգործական վաճառք. «Հասույթը կփոխանցվի ազատազրկված այն շնորհալի անչափահասներին, որոնք հաճախում են կալանավայրում գործող «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն»: Սա շատ խորհրդանշական է, չէ՞ որ Փարաջանովը կալանավայրում գտնվելու տարիներին եւս ստեղծագործել է: Այսօր փորձում ենք օգնել այն պատանիներին, ովքեր վաղը գուցե Փարաջանով դառնան»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է «artPR»-ի տնօրեն Գայանե Դավթյանը:

Նունե եւ Գագիկ Սիրավյանները


Ցուցահանդեսի բացմանը ներկայացվել է նաեւ “Կար-չկար մի Փարաջանով” գիրքը, որը Փարաջանովի մի շարք ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարի Կունցեւի հուշապատում վիպակի հայերեն առաջին հրատարակությունն է`  Հովհաննես Այվազյանի թարգմանությամբ: Գրքի խմբագիրը Հովիկ Չարխչյանն է, իսկ շապիկին Հենրիկ Սիրավյանի “Փարաջանով” կտավն է:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW