×


«I love Party with Microsoft»

«I love Party with Microsoft»

Փարթի  IT ոլորտի աշխատակիցների համար : ) Երեկ Kami ակումբում ոչ սովորական փարթի էր. հիմնական քլաբերների փոխարեն այս անգամ ավելի շատ IT ոլորտի մասնագետներն էին, ովքեր եկել էին իրենց գործընկերներին տեսնելու եւ ուրախ ժամանակ անցկացնելու: «I love Party with Microsoft» խորագրի ներքո Փարթին անցկացվում էր «I love Party with Microsoft» խորագրի ներքո. հովանավորը Microsoft-ի հայաստանյան գրասենյակն էր, իսկ մասնակիցները`VivaCell-MTS-ի, Orange-ի, ADC-ի եւ Ucom-ի աշխատակիցներ, տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածի տարբեր մասնագետներ: Bravo.am-ի հետ զրույցում «I love Party with Microsoft»-ի կազմակերպիչներից  Վարդան Վարդանյանն ասաց, որ փարթիի հիմնական նպատակը գերմանական լուծարված «Lycos Armenia» ընկերության նախկին անձնակազմի` իրենց ընկերներով հավաքվելն է, որոնք հիմա տարբեր ֆիրմաներում են աշխատում: Ինչպես նշեց Վարդանը, նման փարթի առաջին անգամ չէ, որ կազմակերպվում է. «Սա արդեն չորրորդը կամ հինգերորդն է:)»: Փարթիի մասնակիցները Դիջեյական վահանակի մոտ դիջեյներին փոխարինում էին IT մասնագետներ Վարդանն ու Ալեքսը: Փարթիի ընթացքում հնչեց retro house եւ trance ոճի երաժշտություն. «Trance կնվագի Orange-ի network administrator  Ալեքսը, իսկ ես կնվագեմ house»,-ասաց  ADC-ի եւ, իր իսկ խոսքերով, համարյա Orange-ի աշխատող Վարդանը: Մի քանի ժամ տեւած «I love Party with Microsoft»-ը IT մասնագետներին հնարավորություն տվեց տեսնել իրենց ընկերներին, նոր ծանոթություններ հաստատել, մասնագիտական հարցերի շուրջ խոսել, եւ, որ ամենակարեւորն է, լավ ժամանակ անցկացնել::) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW