×


«Jeep Trial 2011»

«Jeep Trial 2011»

Երեւանում  կմրցեն  հայ, վրացի, իրանցի եւ թուրք վարորդները :) Էքստրիմի սիրահարներ, հուլիսի 24-ին առավոտյան ժամը 10:0-ին Նուբարաշենի հրաձգարանի հարակից տարածքում կմեկնարկի «Jeep Trial 2011» միջազգային բաց առաջնությունը: Հայաստանյան «4x4 Off Road» ակումբի կազմակերպած “jeep-trial” տեսակի մրցույթը կանցկացվի Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակիցների միջեւ, ինչի արդյունքում ժյուրին կընտրի պրոֆեսիոնալ եւ սիրողական մասնակիցներից լավագույններին: «Jeep Trial 2011» Մրցույթի կազմակերպիչ, հայաստանյան «4x4 Off Road» ակումբի հիմնադիր Արտաշես Ստեփանյանը BRAVO.am-ին տեղեկացրեց, որ  միջոցառմանը մասնակցելու են “4x4” մակնիշի մեքենաներ, որոնք արհեստական խոչընդոտներ ունեցող ճանապարհներ պետք է հաղթահարեն. «Այն սյուներով նշագծված է, եւ առաջինը հաղթահարողը դառնում է մրցույթի հաղթող: Սյուներին կպնելու դեպքում մասնակցի հաշվին «շտրաֆներ» են գրանցվում»: Կազմակերպիչը նշեց` մրցույթի մասնակիցն այդ ճանապարհով առաջին անգամ պետք է անցնի, միայն մեկ պտույտ անի` տեղանքին լավատեղյակ չլինելու համար: «Jeep Trial 2011» Մրցույթի մասնակցության գրանցումը մինչ հուլիսի 22-ն է, հաջորդ օրը տեղի կունենա ավտոմեքենաների տեխնիկական զննումը, որի ժամանակ կստուգվի մեքենան, անվտանգության ամրագոտիների ու սաղավարտի առկայությունը,  դեղատուփը, կչափվի  մեքենայի անիվը, ինչով էլ որոշվում է պրոֆեսիոնալ կամ սիրողական ոճում հանդես գալը: Այս ամենին հաջորդելու է մեքենաների  մոտ 3-ժամյա ցուցահանդեսը Շահումյանի անվան հրապարակում: Ի դեպ, մասնակիցներն , անպայման, հայտ են լրացնում, որտեղ նշված է` իրենք գիտակցում են իրավիճակի ողջ լրջությունն ու վթարի կամ այլ պատահարի դեպքում կազմակերպիչներից պահանջներ չեն ունենալու: Նշենք, որ «Jeep Trial» միջազգային մրցույթը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Առաջին` «ArmTrial 2010»-ը  եւս կազմակերպել է Արտաշես Ստեփանյանն իր ստեղծած համախոհների ակումբով. «Նախորդ մրցույթի պրոֆեսիոնալ դասում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանը, երկրորդը`Ռուսաստանը, երրորդ չի եղել, քանի որ ճանապարհը բարդ էր, եւ միայն երկու մեքենա կարողացավ հաղթահարել, իսկ սիրողական դասում առաջին տեղը զբաղեցրեց Իրանը, երկրորդն ու երրորդը` կրկին Հայաստանը»: «Jeep Trial 2011» “Jeep Trial” սպորտաձեւը եկել է ԱՄՆ-ից: Ժայռամագլցման այս ձեւը զարգացման մեծ փուլ է  անցել նաեւ Ավստրալիայում: 1994-ից Ռուսաստանում եւս համարվում է պաշտոնական սպորտաձեւ, իսկ Հայաստանում այն ուշադրություն է գրավել 2009-ից:): «Այդ թվականին հիմնեցի «4x4 Off Road» ակումբը, համախոհներ գտա: Մասնակցել ենք միջազգային մի քանի մրցույթի, զբաղեցրել առաջին եւ երկրորդ տեղերը: Հույս ունենք, որ օրեր անց կայանալիք մրցույթը բարեհաջող, առանց վտանգների կանցնի: Շատ կարեւոր է, որ այն տեղի է ունենալու Հայաստանում, եւ հայ հանդիսատեսը կարող է մրցույթին ականատես լինել»,- նշեց Արտաշես Ստեփանյանը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Արտաշես Ստեփանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW