«Բարի մամա» ՀԿ-ն ստեղծման օրվանից աջակցում է մանկատան երեխաներին եւ հաշմադամություն ունեցող փոքրիկների ընտանիքներին։ BRAVO.am-ը տեղեկացրել է որ Ամանորին «Երեւան Մոլ»-ում գործում էր «Սանտայի տունը», այսուհետեւ նույն սրահը ողջ տարին կգործի բոլոր երեխաների համար։ «Բարի Մամա»-ն արդեն պաշտոնապես ունի բարեգործական մանկական անկյուն՝ «Բարի տնակ»-ը։
Քրիստինե Պեպելյանը եւ բարեգործական միջոցառման մասնակիցները
Հունիսի 1-ին ընդառաջ «Բարի տնակ»-ը երեկ հյուրընկալել էր հաշմանդամություն ունեցող շուրջ 35 երեխայի։ Փոքրիկներին նվերներով այցելության էին եկել Մկրտիչ Արզումանյանը, Քրիստինե Պեպելյանը, Լուսինե Բադալյանը, Եգոր Գլումովը, Աշոտ Ղազարյանը, Շուշան Պետրոսյանը, Լայանան եւ այլ հայտնիներ։ Ակցիային ներկա չեն գտնվել, սակայն նախապես նվերներ են փոխանցել Գագիկ Գինոսյանը, Շուշաննա Թովմասյանը, Դալիթան եւ տարբեր ոլորտների մարդիկ։
Մկրտիչ Արզումանյանը եւ բարեգործական միջոցառման փոքրիկ մասնակիցը
«Բարի Մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը BRAVO.am-ին հայտնել է, որ «Բարի տնակ»-ը կարողացել են իրականացնել բարի մարդկանց հանգանակությունների շնորհիվ.«Պաշտոնական բացման փոխարեն որոշեցինք այս կարեւոր միջոցառմամբ ժպիտ պարգեւել հաշմանդամություն ունեցող երեխաներին, նաեւ բոլորին տեղեկացնել՝ կարող են իրենց երեխաներին բերել այստեղ խաղալու։ Վճարելով երեխայի ժամանցի համար` օգնում են մանկատան փոքրիկներին, քանի որ «Բարի տնակ»-ը շահույթ չհետապնդող նախագիծ է. ողջ հասույթն ուղղվում է երեխաների թերապիայի եւ առօրյա ծախսերը հոգալուն։ Այսօր ներկա են այն երեխաները, որոնք «Բարի տնակ» են հաճախելու թերապիաների համար։ «Ունիսոն» կազմակերպության միջոցով կապ ենք հաստատում նրանց ծնողների հետ, առաջարկում, որ երեխաներին բերեն թերապիաների»։
«Բարի մամա» ՀԿ-ի բարեգործական միջոցառմանը
Գունեղ ու տոնական մթնոլորտում երեխաները խաղում էին, շփվում հյուրերի եւ «Ձմերուկ» կենտրոնի ծաղրածուների հետ։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիտակեսյանի /BRAVO.am/ եւ Լիլիթ Սարգսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: