×


«Երկվորյակները» գալիս են Երեւան:)

Սեպտեմբերի 1-ից 15-ը Երեւանի 11 մշակութային եւ ժամանցային վայրեր «Phototrip in Yerevan» նախագծի շրջանակում կդառնան ցուցադրման հարթակներ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի «Երկվորյակներ» լուսանկարչական նախագծի համար:

«Երկվորյակներ» նախագծի լուսանկարներից


Արդեն 9 տարի Ելենան իրականացնում է այս նախագիծը՝ լուսանկարելով երկվորյակների Ռուսաստանում եւ հետխորհրդային երկրներում: Ի դեպ, նախագծի թեման Ելենայի համար ճակատագրական է դարձել. 2016 թվականին նա երկվորյակ է ունեցել՝ Ելիզավետան եւ Վարվարան:): 

«Phototrip in Yerevan» նախագծին մասնակցում են Ժամանակակից արվեստի թանգարանը, Ժողովրդական արվեստի թանգարանը, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, NUR ցուցասրահը, «Իլիկ», «Pushkin Island» արտ-սրճարանները, «Ulikhanyan» ակումբը, «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանը, «Տերյան» մշակութային կենտրոնը, «Photo» փաբը, «Լոֆթ ռումը»:

«Երկվորյակներ» նախագծի լուսանկարներից


Ցուցահանդեսի երթուղու քարտեզը հնարավոր կլինի անվճար ձեռք բերել վերոնշյալ վայրերից նախագծի մեկնարկից երեք օր առաջ: Կարող եք վերցնել քարտեզը եւ բոնուսային կուպոնը կենտրոններից որեւէ մեկում փոխանակել անակնկալի հետ: 

BRAVO.am
Լուսանկարները՝ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW